Շարունակում եմ տալ նույն մեկնաբանությունը. Վահե Գրիգորյանը՝ Արմեն Սարգսյանի լեգիտիմ չլինելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես քննադատել եմ Արմեն Սարգսյանի՝ 4-րդ նախագահի ընտրության գործընթացը: Սա պառլամենտական հանրապետություն է և պառլամենտում կա ընդդիմություն: Ընդդիմությունն օրենքի նախագծին դեմ է քվեարկում, օրենքն ընդունվում է, դուրս է գալիս փողոց, խախտում է օրենքը, որովհետև դե՞մ է քվեարկել: Ես հավակնում եմ լինել ՍԴ դատավոր: Դատարանի կողմից քննարկվելիք հարցերի մեջ լինելու են հարցեր, բնականաբար, որոնց վերաբերյալ ես փոքրամասնության մեջ եմ լինելու, այսինքն, հատուկ կարծիք եմ ներկայացնելու դրա վերաբերյալ: Ես հրապարակելու եմ հատուկ կարծիք, նշանակում է ես չե՞մ ճանաչելու մեծամասնության կայացրած դատական ակտի ուժը: ՀՀ նախագահը ՀՀ նախագահ է, թե՝ ոչ, որոշվում է ոչ թե փաստաբան Վահե Գրիգորյանի մեկնաբանություններով, որ ես ժամանակին տվել եմ և շարունակում եմ տալ, այլ բոլոր սահմանադրական մարմինների կոնսենսուսով: Եթե ՀՀ նախագահը ՀՀ նախագահ չլինի, էս պառլամենտն էլ չի լինի, էս պառլամենտն ընտրվել է նույն նախագահի հրամանագրով»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ անդամի թեկնածու, փաստաբան Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով նախկինում արած իր այն պնդմանը, որ  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ։

Դիտարկմանը՝ հետևաբար, խորհրդարա՞նն էլ է համարվում ոչ լեգիտիմ, Վահե Գրիգորյանն արձագանքեց. «Ոչ: Ես համարում եմ, որ 4-րդ նախագահին պետք է ընտրեին քաղաքացիները, այդ ժամանակ ուժի մեջ էր 2005-ի Սահմանադրությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան