Արծվիկ Մինասյանը նշում է, թե ովքեր ծաղկավոր «բաբոչկաներ» կհագնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2024 | 17:52
Եվրախորհրդարանը կքննարկի Ադրբեջանում բռնաճնշումների հարցը
19.04.2024 | 17:43
Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները
19.04.2024 | 17:31
Անկարայի ու ԵՄ-ի հարաբերությունները Կիպրոսի հետ կապելն անընդունելի է․ Թուրքիայի ԱԳՆ
19.04.2024 | 17:20
Ինչ տեսք ունի Ադրբեջանի հետ նախնական համաձայնեցված սահմանահատվածը․ վարչապետի աշխատակազմը քարտեզ է հրապարակել
19.04.2024 | 17:18
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է
19.04.2024 | 17:16
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ՀՀ ԱԳՆ
19.04.2024 | 17:10
Այն ուժ էր տարածաշրջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայության դեմ, ոչ թե Ադրբեջանի․ Մեջլիսի պատգամավորները՝ ռուս խաղաղապահների մասին
19.04.2024 | 17:02
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
19.04.2024 | 16:54
Ռուսաստանի մի շարք մարզերում Հաղթանակի օրվա շքերթները չեղարկվել են
19.04.2024 | 16:46
Հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 22 հայտ
19.04.2024 | 16:44
Ալիևն ապրիլի 22-ին մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
19.04.2024 | 16:38
Վրաստանում «oտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 40 մարդ
19.04.2024 | 16:29
G7-ի երկրներն Ադրբեջանին կոչ են անում ապահովել հայերի վերադարձը միջազգային ստանձնած պարտավորություններին համապատասպան
19.04.2024 | 16:22
Ադրբեջանը դադարեցնում է Բաքվի ֆրանսիական լիցեյի գործունեությունը
19.04.2024 | 16:14
Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը․ քննարկվել են ՀՀ-ում էներգետիկ ոլորտում իրականացվող և բանկի ներգրավվածությամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը  ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ

-Պարոն Մինասյան, երեկ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ուշագրավ հայտարարություն եղավ: Նա հայտարարեց, որ կան քաղաքական շրջանակներ, որոնք նաև նախկին կոռումպացված իշխանությունների մաս են կազմել, այսօր փորձում են երկրում բռնության կոչեր հնչեցնել: Օպերատիվ տեղեկությունների համաձայն էլ՝ նրանց մի մասը սևազգեստ անձինք են: Դաշնակցությունը վարչապետի այս հայտարարությունն ինչպե՞ս է մեկնաբանում:

-Վարչապետը պետք է կենտրոնանա երկրում իրական բարեփոխումների վրա: Հասարակությունը սպասում է լուրջ փոփոխությունների, տնտեսական առաջընթացի, անվտանգության համակարգի ուժեղացման: Անընդհատ ներկայացնել սև ուժերի առկայություն՝ տեղին չէ ու տեղին չէ այս հարցերով հիմնական օրակարգը թեքելը: Չկա դրա անհրաժեշտությունը: Չի կարելի հասարակությանը պահել լարվածության մեջ:

-Վարչապետը ուժային կառույցների ղեկավարներին հատուկ հանձնարարություն տվեց այդ անձանց չեզոքացնելու համար: Նա նշեց, որ հակադարձումները լինելու են ոչ թե թավշյա, այլ՝ երկաթյա: Դուք վստա՞հ եք, երաշխավորո՞ւմ ենք, որ իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքում չեն լինի ՀՅԴ-ականներ, որոնց ուժային կառույցները ծաղկավոր «բաբոչկաներով»  կճանապարհեն:

-Ծաղկավոր բաբչկաները կհագնեն այն մարդիկ, որոնք բազմագույն քարոզչություն են իրականացնում: Եթե այդ օպերատիվ տեղեկատվությունը կարևոր է երկրի անվտանգության տեսակետից, որ րոպե առաջ անհրաժեշտ է գործողություն ձեռնարկել, դրա համար պետք չի հրապարակային հայտարարել և հանձնարարականներ տալ: Այդ  իրավասու կառույցներն արդեն պետք է գործեն: Նրանք, ովքեր նման վարքագիծ դրսևորելու ցանկություն ունեն, պարզ է, որ կզգուշանան: Իրական նպատակը ո՞րն է, կանխարգելե՞լ, վերացնե՞լ հնարավոր գործողությունները, այդ դեպքում անհասկանալի է նմանատիպ հայտարարությունը: Եթե հերթական անգամ մեր ժողովրդին կարևորագույն հարցերից շեղելուն միտված գործողություն է, պետք է դադարեցնել: Ինչ վերաբերվում է Դաշնակցությանը, մենք նման մտավախություն չունենք:

-Պարոն Մինասյան, ՀՅԴ-ն երկիրը թալանելիս ինչո՞ւ ազգային արժեքների մասին չէր մտածում. այդ մասին երեկ հարցադրում արեց Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով ՀՅԴ-ին:

-Ես չգիտեմ, որ վարչապետը ուղիղ դա մեզ է հասցեագրում: Ճիշտ կլինի, որ վարչապետը հասցեական խոսի, թե ում մասին է խոսքը: 25-30 տարի Դաշնակցությունը ոչ միայն իշխանության չի եղել, այլև առաջին տարիների ազատագրական պայքարի թեժ կետում էր, հետո կուսակցությունը ենթարկվեց բռնաճնշումների, կասեցվեց կուսակցության գործունեությունը: Երկրի կառավարման գործին մասնակցել ենք կոալիցիոն համաձայնագրով՝ ընդամենը յոթ տարի: Եթե երեսուն տարվա մեջ յոթ տարին է մեզ վերագրվում՝ բոլոր հարցերի պատասխանն ունենք: Ինչ վերաբերվում է պետությունը թալանելուն, սա պարզ մանիպուլյացիա է, որովհետև 90-ականների սկզբին ակնհայտ էր, թե որ ուժն է երկրի կառավարմամբ զբաղվել, և որոնց է հասարակությունը մեղադրում երկրի տնտեսական ու ֆինասական թուլացման համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան