ՀՀԿ-ի կրծքանշանը զույգ-զույգ փակցնողները դարձել են մարզպետի թիմակիցներ, իսկ ես սև ու հին մշակույթի կրո՞ղ․ Աբովյանի քաղաքապետի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի հետ

-Պարո՛ն Գևորգյան, թեև Աբովյանի քաղաքապետ ընտրվելու համար Ձեզ հետ միասին պայքարում է ևս չորս հոգի, բայց ամենաշատը քննարկվում է Ձեր և ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի մրցապայքարը։  Շեշտը դրված է երկու թեկնածուների վրա, ըստ Ձեզ, ինչո՞ւ։

-2015 թվականի քաղաքապետի ընտրությունները ևս եղել են մրցակցային, ես ուրախ եմ, որ կան առաջադրված այլ թեկնածուներ, իսկ թե ինչու է շեշտն առավել շատ դրված իմ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի վրա, որովհետև, ըստ էության, պարոն Գուլյանը իշխող կուսակցության ներկայացուցիչ է և իր ամբողջ լծակներով մարզպետը լծվել է իրենց թեկնածուի քարոզարշավի գործին։

-Ինչպե՞ս կգնահատեք քարոզարշավը։

-Լուրջ խախտումներ և վարչական ռեսուրսի օգտագործում չենք արձանագրել՝ չհաշված մարզպետի արձակուրդ վերցնելն ու ամբողջ քարոզարշավը միայնակ տանելը։

-Երեկ Աբովյան քաղաքում քայլերթ կազմակերպվեց, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում։

-Իմ շանսերը գնահատում եմ շատ բարձր, ունենք կայուն թիմ, հազարավոր համախոհներ, իսկ վարչապետի մասնակցությունը միայն կարժևորի մեր վաղվա օրվա հաղթանակները և ինչու չէ՝ կպարտավորեցնի։

Ձեր քարոզարշավին հետևելով  ակնհայտ էր մի բան՝ Դուք առավել շատ պայքարում եք ոչ թե Գրիգոր Գուլյանի, այլ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ․ Ձեր բակային հանդիպումների ժամանակ հաճախ եք հիշում հենց նրան ինչո՞ւ։

-Ես նույն բակային հանդիպումների ժամանակ պարոն Գուլյանին խորհուրդ տվեցի մեկ-մեկ բարձրախոս վերցնել և հանդես գալ ելույթով և ծրագրով՝ թե չէ աբովյանցիների մոտ տպավորություն է, որ պարոն մարզպետը մեր 6-րդ թեկնածուն է․ քարոզարշավի ամբողջ ընթացքում սևացնելն ու փնովելն իրականացվեց հենց պարոն մարզպետի կողմից։ Մարդիկ կան, որ քարոզարշավի ամբողջ ընթացքում գոռում  են և փորձում են քաղաքը փրկել ոսոխից։

-Անուններ կտա՞ք, ովքե՞ր են նրանք։ 

-Անուններ չեմ տա, աբովյանցիները նրանց իրենց գնահատականը կտան։

-Աբովյանցիների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ասել էիք՝ «Ծոծրակդ կտեսնես, բայց իմ ինքնաբացարկը չես տեսնի»։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ ի պատասխան Ձեզ հարցրել է՝ «Հին քաղաքական մշակույթի կրող` հարգելի պարոն Գևորգյան, այդ ո՞վ է Ձեզ այսպիսի հայտարարություններ անելու դուխ և արտոնություն տվել»։

-Ռոմանոս Պետրոսյանի համար մինչև մարզպետ նշանակվելը ես պարոն Գևորգյան էի, կար ինստիտուտ, որը հարգանքի էր արժանի, իսկ պարոն մարզպետը հիմա քաղաքում գոռում է Վահա՛գն, հրաժարական տուր, ինչին էլ ես տվեցի համարժեք պատասխան։ Երբ խոսում են իմ մասին որպես սաբոտաժ անողի և նախկին մշակույթի կլրողի, ես հարց եմ բարձրացնում՝ ինչ է նշանակում՝ հին մշակույթի կրո՞ղ ենք, դա այն է, երբ մենք քաղաքում 4 տարի է զրոյական պարտք ունենք, կամ այն, որ հարյուրավոր պրոյեկտնե՞ր ենք իրականացրել, կամ այսօր ունենք մի քանի 100 միլիոն դրամ։ Ի՞նչ է, դրա համա՞ր ենք հին մշակույթի կրող։ Սաբոտա՞ժ ենք անում, որ ներկայացնում ենք 4 ծրագիր և ոչ թե կեղծ ծրագրեր։

-Մարզպետն ասում է՝ խենթ ծրագրեր չենք ներկայացնում։

-Մարզպետի խենթությունը գիտե՞ք որտեղ է՝ ասում է ունի 400 մլն դրամ, թող գնա երկու վթարային հանրակացարանը վերանորոգի, իսկ նա, ով ասում է, որ համայնքի բյուջեով  կարող է երկու վթարային հանրակացարան վերակառուցել, դա ուղղակի կեղծ պոպուլիզմ է և ստախոսություն։

Պարոն Գևորգյան՝ հրապարակվել է տեսանյութ՝ «Անթույլատրելի է Վահագն Գևորգյանի հետ շարունակել միասին» վերնագրով, որտեղ ներկայացված են Աբովյան քաղաքի այն կանաչապատ տարածքներն ու հանրային նշանակության գոտիները, որոնք կադաստրային արժեքից մի քանի անգամ էժան են օտարվել։ Օրինակ՝ 64 հազար դոլար արժեքով տարածքը վաճառվել է 8000 դոլարով, կամ 90 հազար կադաստրային արժեքով տարածքը՝ 13 հազար դոլարով։

-Այս տեսանյութի երկրորդ մասն էլ կա և ինձ այնպիսի բաներում են մեղադրում․ մտահոգություն ունեմ, որ ինձ Քենեդու սպանությունն էլ կվերագրեն։

-Տեսանյութում նշված թվերը իրականությանը համապատասխանո՞ւմ են։

-Ոչ։

-Ի դեպ՝ Աբովյանի քաղաքապետարանում ստուգումներ են անցկացվել, կա՞ն արդյոք հարուցված քրգործեր։

-Այո՛, կան։ Պարո՛ն մարզպետը երկու անգամ դիմել էր իրավապահ մարմիններին, գործը վարույթ չէին վերցրել, որից հետո մարզպետի միջամտությունից  հետո 10-15 օր առաջ գործը վարույթ է ընդունվել։

-Մարզպե՞տն է միջնորդել, որ գործը վարույթ ընդունվի։

-Մարզպետն իր բոլոր հանդիպումների ժամանակ, ինչպես նաև լրատվամիջոցներին, ասում է, որ այո՛։ Բոլոր հին մշակույթի կրողները, որոնք անցնում են մարզպետի թրի տակով  դառնում են սպիտակ, այն դեպքում, երբ դրանք այն մարդիկ են, որոնք ՀՀԿ-ի կուսակցական նշանը երկու հատ էին փակցնում իրենց վրա, որ իրենց հավատարմությունն ընդգծեն, իսկ այսօր դարձել են  մարզպետի թիմակից, իսկ ես դարձել եմ սև և հին մշակույթի կրո՞ղ։ Ես եբևիցե կուսակցական չեմ եղել։

Թեև անկուսակցական եք, բայց Ձեր մասին ասում են, որ հոգով-սրտով եք ԲՀԿ-ական, ունեք ԲՀԿ-ի լայն աջակցությունը, իսկ այս ընտրություններին էլ Ձեզ համար քրտնաջան աշխատում է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ և ներկայիս ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանը։

-Էդուարդ Բաբայանն իմ մանկության ընկերն է և եթե իմ ընկերն է, այո՛, աջակցում է, Գագիկ Ծառուկյանը ևս իմ ընկերն է, ես ջերմ հարաբերություններ եմ ունեցել երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հետ, աշխատել եմ ՀՀՇ-ի, ՀՀԿ-ի ժամանակ, աշխատել եմ նաև պարոն վարչապետի կուսակիցների հետ նաև խորհրդարանում, հետևաբար կապել ինձ որևէ կուսակցության հետ, դա ուղղակի անլուրջ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան