Շոգին դիմակայելու խորհուրդներ՝ մասնագետներից

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց ամռանը շոգ եղանակին ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու եղանակների մասին՝ նշելով, որ այդ նպատակով նախ անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

«Ամեն դեպքում, եթե նույնիսկ անհրաժեշտություն է առաջացել օրվա շոգ ժամին գտնվել դրսում, խորհուրդ է տրվում կրել գլխարկ կամ ունենալ հովանոց: Դրանից բացի, պարտադիր պետք է կրել արևապաշտպան ակնոց և պաշտպանել մաշկը համապատասխան քսուքներով: Ինչպես ամեն անգամ օդի ջերմաստիճանի բարձրացման շրջանում ընդգծում ենք, այս անգամ ևս հորդորում ենք խմել ջուր: Շատ կարևոր է սովորական ջուրը, ոչ թե հյութերը և գազավորված ըմպելիքները: Շոգ եղանակի ժամանակ շատ ջուր ենք կորցնում, հետևաբար պետք է այդ կորցրածը լրացնել: Այս տեսանկյունից լավագույն ըմպելիքը, թերևս, հայկական ավանդական թանն է»,-ասաց Բակունցը:

Նրա խոսքով՝ շոգ օրերին ոչ պակաս կարևոր է սննդակարգի վերանայումը և առավել շոգ ժամերին նախընտրելի է ընդունել առավել թեթև սնունդ, որ մարսողության տեսանկյունից ծանր չլինի օրգանիզմի համար:

«Ամռանն աղիքային վարակների հավանականությունը մեծանում է, հետևաբար հորդորում ենք խստագույնս պահպանել հիգիենայի կանոնները: Ինչպես նաև ուտելուց առաջ լավ լվանալ միրգն ու բանջարեղենը»,-նշեց նա։

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալը խորհուրդներ տվեց նաև հղիներին, երեխաներին, տարեցներին, խրոնիկ հիվանդներին՝ որպես կարևոր միջոց կարևորելով ֆիզիկական ակտիվությունը:

Ասուլիսին ներկա Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանն էլ կարևորեց ամռան շոգ եղանակին խրոնիկ հիվանդների կապը բժիշկների հետ։

«Խրոնիկ հիվանդները պետք է բժիշկների հետ քննարկեն, թե հեղուկների ծավալն ինչ քանակով  է անհրաժեշտ ընդունել։ Ամռանը ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված զարկերակային ճնշումն իջնում է, հետևաբար ճիշտ կլինի բժշկի հետ քննարկել, գուցե անհրաժեշտություն կա դեղաչափի նվազման»,-ասաց Զելվեյանը: