«Սաբոտաժ» և «պատվադիտ» բառերը զվարճալի են. Կադաստրի պետը՝ Վահագն Վերմիշյանին և Լևոն Բարսեղյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վտանգ կա, որ ձախողվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստեղծված աղետի գոտու խնդիրների իրական պատկերը հստակեցնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքները: Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Կառավարությունը Գյումրիում արտագնա նիստ անցկացրեց, որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը մինչ 2019 թվականի հունիսի 30-ը հստակ տեղեկություն կտա, թե Շիրակի և Լոռու մարզերում 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո քանի անօթևան կա:

«Մենք անընդհատ ասում ենք՝ աղետի գոտի, բնակարանային խնդիր, տնակային խնդիր, բայց չգիտենք, թե ինչի մասին ենք խոսում: Հետևաբար, ձևավորում եք աշխատանքային խումբ, որի անելիքը շատ հստակ է. ձևավորել աղետի գոտի անունով փաթեթը և հստակ պարամետրերով, կոնկրետ թվերով, գումարով, հնարավոր ճանապարհային քարտեզով պետք է հասկանալ, թե ինչ է պետք անել, ինչքան գումար և ժամանակ է հարկավոր այսօրվա ընթացիկ պրոցեսների համատեքստում այդ խնդիրը լուծելու համար»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Վերջերս հայտնի դարձավ, որ ոստիկանությունն ու կադաստրի կոմիտեն, որոնք պետք է հավաքագրեին տվյալները, թերացել են իրենց աշխատանքում: Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, որը նաև այդ աշխատանքային խմբի անդամ է, ֆեյսբուքում գրառում էր կատարել, որ մայիսի 26-ի դրությամբ կատարվել է ամբողջ աշխատանքների ընդամենը 13 տոկոսը:

«Պարզվեց՝ Կադաստրն անցած հինգ ամսում (աշխատանքային խումբը ստեղծվել է դեկտեմբերի) այդ գործն արել է մոտավորապես 13 տոկոսով, իսկ ոստիկանությունը՝ դրանից էլ պակաս: Թե բա գերզբաղված ենք, կներեք: Հավանաբար, իսկապես գերզբաղված են, եթե չհաշվենք որ ոստիկանությունը անհրաժեշտի փոխարեն մի շարք այլ և խառը տեղեկություններ է տրամադրել…»,- մասնավորապես, գրել էր նա:

Բարսեղյանի այս հայտարարությունից մեկ օր անց ուշագրավ տեղեկություն հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը: Նա Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ կադաստրն իր այս աշխատաոճով «պատվադիտ» է անում աշխատանքային խմբին:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Factor.am-ը Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանից հետաքրրքվեց, թե ինչո՞ւ է սաբոտաժով խոչընդոտում աշխատանքային խմբի աշխատանքը և պատվադիտ անում խմբի անդամներին: Սարհատ Պետրոսյանն ասաց՝ «սաբոտաժ» և «պատվադիտ» բառերը զավեշտալի են թվում:

«Երկուսի հետ էլ ունեցել եմ խոսակցություն: Սաբոտաժի դեպքում ասում էին, որ աշխատանքի 13 տոկոսն է կատարվել, իսկ պատվադիտի դեպքում՝ 20 տոկոս, բայց այդ իրականում այդ պահին կատարվել էր աշխատանքի 30 տոկոսը»:

Այնուհետև Սարհատ Պետրոսյանն ասաց, որ Կադաստրի կոմիտեն երբևէ իրավասություն չի ունեցել աղետի գոտում հաշվառում անցկացնելու, բայց նման լիազորություններ ունեցել են մարզպետարանները և քաղաքաշինության կոմիտեն: Սարհատ Պետրոսյանն ակնարկեց, որ այս պատասխանատու կառույցներից ոչ մեկը նման աշխատանք չի իրականացրել. «Կադաստրի կոմիտեն ունի մեկ վերջնաժամկետ՝ դա հունիսի 30-ն է: Եթե այդ հանձնաժողովը կադաստրից պետք է ստանար տեղեկությունն ապրիլի 1-ին, ապա մեզ պետք էր հունվարին ասել, որ այդ տեղեկությունը մեզ ապրիլին է պետք, որ մեր աշխատանքը հետագայում սաբոտաժ և պատվադիտ բառերով չորակվեր»:

Սարհատ Պետրոսյանն ասաց, որ այս աշխատանքային խմբի շրջանակում 16 հազար գույքի վերաբերյալ հարցում է իրականացվել, և հավելեց, որ սա արել են վեց ամսվա ընթացքում, որը երկու հազարով ավելի է նախորդ տարի կատարված աշխատանքից: Կադաստրի կոմիտեի ղեկավարը նաև նշեց, որ իրենք աշխատակիցների խնդիր ունեն, և մինչև վերջին երկու շաբաթն ընդամենը յոթ աշխատակցով են կատարել ամբողջ գործը: Արդեն երկու շաբաթ է՝ նրանց միացել է ևս յոթ աշխատակից:

Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարին հիշեցրինք, որ Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն առաջարկում էր աշխատանքներում ընդգրկել կամավորների, որոնք պարտավորություն կստանձնեին անձնական տվյալները չհանրայնացնել: Սարհատ Պետրոսյանը նշեց, որ կամավորներով այդ աշխատանքը «ծածկադմփոց» կլիներ. «Դա կամավորի գործ չի, դա չեն կարող իրականացնել նաև մեր համակարգի այլ աշխատողներ: Դրա համար պետք է լուրջ վերապատրաստումներ անցնել»:

Նրա խոսքով՝ այս պահին Շիրակի մարզում հավաքագրված է տվյալների 35 տոկոսը, իսկ Լոռիում՝ 75: Նա հստակ չասաց՝ արդյո՞ք մինչ ժամկետի ավարտը համապատասխան տեղեկատվությունը կդրվի վարչապետի սեղանին:

Մանրամանսերը՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան