Միհրան Պողոսյանին ժամանակավոր կացության իրավունք տալու մասին պաշտոնական որևէ տեղեկատվություն չենք ստացել․ դատախազի խորհրդական

Լուրեր

24.04.2024 | 13:18
Դեսպան Քվինը և փոխդեսպան Լեյթինենը ծաղիկներ են խոնարհելՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.04.2024 | 13:09
Հայերի դեմ Օսմանյան կայսրության կողմից իրականացված անպատիժ հանցագործությունը լուրջ հետևանքներ ունեցավ․ նիդերլանդացի խորհրդարանական
24.04.2024 | 12:58
Կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
24.04.2024 | 12:46
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին տարել են ՁՊՎ
24.04.2024 | 12:41
Պահանջել ենք պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ Տավուշում բախումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 12:35
Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. ՈՒՂԻՂ
24.04.2024 | 12:33
Այսօր մենք ոգեկոչում ենք մի ամբողջ ազգի դեմ զանգվածային սպանություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
24.04.2024 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները, ամենայն հավանականությամբ, խոցել են ՌԴ-ի խորքում թիրախները
24.04.2024 | 12:18
Freedom House-ը՝ ՀՀ-ում ոստիկանական բռնության աճի, ՀԱՊԿ-ը՝ կազմակերպությունից ՀՀ-ի դուրս գալու մասին․ ԼՈՒՐԵՐ
24.04.2024 | 12:15
Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին հերթական ժխտողական ուղերձով է հանդես եկել
24.04.2024 | 12:13
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ Գարեգին Բ-ն պատգամով դիմեց իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 12:06
Մենք ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ․ Կարո Փայլան
24.04.2024 | 12:00
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
24.04.2024 | 11:55
Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա
24.04.2024 | 11:45
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Բոլորը

Արդեն մի քանի օր է՝ ԶԼՄ-ները գրում են այն մասին, որ ԴԱՀԿ նախկին ղեկավար և նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի խափանման միջոցը Ռուսաստանի Դաշնությունում փոխվել է։

Տեղեկության պաշտոնական հաստատումը, սակայն, որևէ կերպ չի հաջողվում ճշտել ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ինչպես ուրբաթ օրը՝ մայիսի 31-ին, այնպես էլ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ հայտնեցին, որ Միհրան Պողոսյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ Դատախազությունը տեղեկատվություն չունի։

«Կարող եմ միայն ասել, որ մենք այս պահին Միհրան Պողոսյանին ժամանակավոր կացության իրավունք տալու մասին պաշտոնական որևէ տեղեկատվություն չենք ստացել»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Աղավնի Սուքիասյան