Մինչ աշխատավարձի հարցի պարզաբանումը «Սասստեքս»-ի շատ աշխատակիցներ կշարունակեն աշխատել նույն պայմաններում

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Գյումրու «Սասստեքս» ընկերության աշխատավորուհիները շարունակում են բարձրաձայնել իրենց բողոքը՝ ձեռնարկության ղեկավարության կողմից վարձատրության չափն ու պայմանագրային պայմանները վերանայելու հետ կապված:  Ավելի քան  3  օր շուրջ 150 աշխատակիցներ հրաժարվեցին աշխատել:  Խնդիրն առաջ է եկել այն բանից հետո, երբ ապրիլին կատարած աշխատանքի դիմաց ցածր աշխատավարձ է վճարվել` սահմանված նվազագույն 55.000 դրամից պակաս՝ 16 հազարից մինչև  37 հազար  դրամ: Աշխատակիցներին ընկերությունը պայմանագրով պարտավորվել է առաջին 3 ամիսը ամսական նվազագույն աշխատավարձի չափով՝ 55.000 դրամ վճարել, իսկ հետո, վարձատրությունը լինելու էր գործարքային: Թե ինչպես է սահմանվել գործավարձի գնահատումը, աշխատողները տեղյակ չեն։

Ըստ աշխատողների` մինչև հիմա իրենց չեն բացատրել, թե ինչպես է սահմանվում իրենց աշխատավարձի չափն ու ինչ  բանաձևով:

Բանվորուհիների բողոքին արդեն արձագանքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի  գրասենյակը, նրանց հետ նաև  հանդիպել են թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության նախագահն ու Շիրակի փոխմարզպետ  Վարդան Գրիգորյանը:  Չնայած բողոքներին, այնուամենայնիվ, հունիսի 3-ին բանվորուհիներից շատերը կշարունակեն աշխատել նույն պայմաններում: Ըստ  տեղեկությունների՝ աշխատակիցների հետ հանդիպել  է «Սասստեքս» ընկերության տնօրեն Ֆրանկ Մաչասեկը: Նրա խոսքերով` Գերմանիա ուղարկված պատվերների 30-40 տոկոսը ետ է գալիս վատ որակի պատճառով: Սակայն այս պնդումը  բանվորուհիները անհիմն  են համարում: «Ստրուկի պես ենք աշխատում: Ոչ միայնաշխատավարձն է խնդիրը, այլև այն, որ աշխատանքային նորմալ պայմաններ ապահովվածչեն, օրինակ, նորմալ օդափոխություն չկա արտադրական տարածքում, ճաշարան էլ չկա: Իսկ եթե բողոքում ես այդ ամենից, ղեկավարները դուռն են ցույց տալիս»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Սասստեքս»-ի աշխատակցուհիներից մեկը՝  հրաժարվելով ներկայանալ. բանվորուհիներն լրագրողների հետ զրուցելիս խնդրում էին չնշել իրենց անունները՝ հետագա բարդություններից խուսափելով :

Աշխատակցուհիները, բացի ցածր աշխատավարձից, նաև  բողոքում են աշխատանքային վատ պայմաններից՝ հին մեքենաներից, օդափոխության համակարգի բացակայությունից,  անաշխատունակության թերթիկների  չվճարումից:

Խնդրով խոստացել է  զբաղվել թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահ Սրապիոն Առաքելյանը, իսկ մինչ այդ  բանվորուհիներից շատերը խոստացան երկուշաբթի աշխատանքի անցնել:

Ընկերությունը  գործում է Վարդան Սրմաքեշի ներդրումային ծրագրի շրջանակներում: «Սասստեքս» ընկերության մյուս տնօրեն Քրիստիան Գելեջին տարիներ շարունակ խոստանում էր միայն Գյումրիում ստեղծել մոտ 300-500 աշխատատեղ: Կառավարությունն այդ նպատակով ընկերությանը տրամադրել է նախկին մարզային հիվանդանոցի շենքը և հարակից տարածքները:

Գործարանի նոր մասնաշենքի հիմնարկեքին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: