Վահե Գրիգորյանի հնարավոր ընտրությունը չի նշանակում յուրայինի գործուղում ՍԴ. Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Վահե Գրիգորյանի առաջադրումը և հնարավոր ընտրությունը չի նշանակում յուրայինի գործուղում Սահմանադրական դատարան: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Վահե Գարիգորյանի թեկնածության առաջադրումը և, գուցե, հավանական ընտրությունը բոլորովին չի նշանակում գործող իշխանությունների կողմից, այսպես ասած, յուրայինի, թիմակցի գործուղում ՍԴ: Եթե Վահե Գրիգորյանն ընտրվի, լինելու է անկախ ՍԴ դատավոր: Վահե Գրիգորյանին ընտրելը չի նշանակում՝ մեր մարդն ունենալ, այդ մարդիկ պետք է լինեն անկախ, այդ կառույցը պետք է լինի անկախ»,- շեշտեց Միրզոյանը:

ԱԺ նախագահն ասաց՝ չափազանց դրական է վերաբերվում Վահե Գրիգորյանի թեկնածությանը, իսկ թե ինչպիսին կլինի խմբակցության վերաբերմունքը, պարզ կդառնա առաջիկայում:

«Ես մոտ հարաբերություններ ունեմ Վահե Գրիգորյանի հետ, և դա ձևավորվել է բազմաթիվ տարիներ առաջ, երբ մենք տարբեր եղանակային պայմաններում տարբեր հարցերով ընդվզման շարժումներ էինք անում, հայտնվում էինք ոստիկանական բաժանմունքներում, և այդտեղ մեզ հետ էին տարբեր իրավապաշտպաններ, այդ թվում՝ Վահե Գրիգորյանը: Կարծում եմ՝ նորմալ է, որ մենք այդ տարիներից սկսած, այդպիսի հանգամանքներում ծանոթանալով՝ կարողացել ենք մտերիմ հարաբերություններ ձևավորել: Իհարկե՝ չափազանց մեծ դեր է խաղում այն, որ արժեհամակարգի առումով, երկրի զարգացման տեսլականի առումով, երկրի մասին ունեցած երազանքի առումով բավական մեծ ընդհանրություններ կան»,- շարունակեց օրենսդիրի ղեկավարը։

Այսօր հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է փաստաբան Վահե Գրիգորյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան