Ձեզ մածուն եմ բերել, որ չթունավորեք աշխատանքային միջավայրը. Համազասպ Դանիելյանը՝ Էդմոն Մարուքյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն այսօր ԱԺ ամբիոնին մոտեցավ մեկ բաժակ մածունով։

Դանիելյանն անդրադարձավ էդմոն Մարուքյանի այն քննադատություններին, որ ԵՊՀ-ի խորհրդում են հայտնվել իշխող ուժի պատգամավորներ և նշեց, որ ինքը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է, առաջարկը ստացել է մինչ արտահերթ ընտրությունների օրվա մասին հայտնի դառնալը ու առաջարկը կապված է եղել  իր գիտական գործունեության հետ։

Անդրադառնալով ԵՊՀ-ում երեկ կայացած ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությանը, Դանիելյանը նշեց․ «Բարձր ստանդարտներից, շահերի բախումից է խոսում պարոն Մարուքյանը, բայց այդպես էլ չասաց՝ թեկնածուներից որևէ մեկի հետ առնչություն ունի՞, թե՝ չէ: Ես երկուսի հետ էլ անձնական որևէ կապ չունեմ»։

Ըստ Դանիելյանի՝  էդմոն Մարուքյանն իր ելույթով խփում է և՛ նալին, և՛ մեխին։

«Ի վերջո՝ ի՞նչ կմնա «կլասիկ» պատգամավորից, եթե այդ պատգամավորը կլասը գցի, տակը ի՞նչ կմնա»,- ասաց նա՝ նաև ներկայացնելով, թե ինչու է ԱԺ ամբիոնին մոտեցել մեկ բաժակ մածունով։

«Քանի որ դուք սիրում եք պերֆորմացնել հարցերը՝ կոստյում և այլն, ես սրանով (ձեռքով ցույց է տալիս ամբիոնին դրված մածունը- խմբ.) Ձեզ կոչ եմ անում այս աշխատանքային միջավայրը չթունավորել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։