Արյունահեղությունից մեկ քայլ առաջ. ո՞ւմ էին ուղղված փամփուշտները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Արցախում 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններից ամիսներ առաջ արդեն քաղաքական կրքերը լարվում են։ Նախագահի աթոռի հավակնորդներից Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակն այսօր առավոտյան տեղեկացրեց՝ մայիսի 29-ի գիշերը ժամը 03։30-ի սահմաններում Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին հետապնդվել են Բաբայանի համակիրները։ Ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ, ինչը ֆիքսել են ճանապարհահատվածի տեսախցիկները։

Սամվել Բաբայանի գրասենյակը որպես մասնակիցներ մատնանշել է 3 անուն՝ Գրիգորի Միրզոյան, Ռոլանդ Այդինյան, Ալեքսեյ Բալայան, որոնք Բաբայանի գրասենյակի ձևակերպմամբ՝ Քարվաճառի և Մարտակերտի հրոսակախմբերի պարագլուխներն են։

«Կրակողներից մեկը եղել է սպիտակ «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենայում, որը պատկանում է Բալայան Ալեքսեյին։ Այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են ԱՀ նախկին վարչապետ, իսկ հիմա ԱՀ նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին»,- ասված է Բաբայանի գրասենյակի հաղորդագրությունում։

Միջադեպից ժամեր անց Ոստիկանությունը հայտարարեց՝ նախքան Բաբայանի գրասենյակի հայտարարությունը իրավապահներն արդեն օպերատիվ տվյալներ են ունեցել և ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն։

Սամվել Բաբայանի գրասենյակը նաև կոչով դիմել է ԱԱԾ-ին հետամուտ լինել, իրենց ձևակերպմամբ, բանդան գտնելու և չեզոքացնելու գործընթացին, այլապես այս ամենը կարող է ավարտվել արյունահեղությամբ: Ընդ որում, հակառակ պարագայում՝ Բաբայանի գրասենյակը խոստացել է կիրառել նույն մեթոդները և պատասխան հասցնել նույն ոճով։

ԱԱԾ-ն զբաղվում է այս միջադեպով և գործն ամբողջությամբ բացահայտված է, կառավարության նիստից հետո տեղեկացրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը․ «Շրջանակը պարզ է, որևէ դավադրություն ման գալ պետք չի։ Դա երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է»։

Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությանը կարճ ժամանակ անց արձագանքեց Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունը՝ Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունը որակելով չճշտված և չհիմնավորված։ Factor TV-ի հետ զրույցում Արայիկ Հարությունյանը հերքեց, թե իր կողմից բանդաներ են հովանավորվում, և որ դրանք օգտագործվել են Սամվել Բաբայանի աջակիցների դեմ։

«Որևէ ուղղորդում չի եղել, ընդամենը ինչքան հասկացել եմ՝ եղել է խուլիգանական դեպք, որի պատմությունը արդեն տարիներ է գնում։ Եվ դրա համար փորձել քաղաքականացնել, անիմաստ եմ համարում»։ Մեր հարցին՝ այդ մարդկանց ուղղորդողը ինքը չէ՞, պարոն Հարությունյանը պատասխանեց․ «Իհարկե՝ ոչ, ես այդ մարդկանց արդեն քանի օր է՝ չեմ էլ տեսել և ընդամենը լրատվությունից եմ տեսել, որ այդ մարդիկ բոլորը չեն, մեկը արդեն հերքել է, երկրորդն էլ հասկացա, որ կարևոր չի եղել մասնակցությունը, մնացածը չեմ կարող ասել, իրավապահները գնահատական կտան արդեն»։ Ընդգծեցինք, որ Սամվել Բաբայանի հաղորդագրությունն ընթերցելով ենթադրություն կարելի է անել, որ Արայիկ Հարությունյանն է կանգնած միջադեպի հետևում․ «Այդպես չէր շեշտադրումը, այդ մարդիկ իբր տարիների ընթացքում եղել են իմ հովանավորչության տակ, բայց ես նշել եմ, որ Սամվել Բաբայանն այդ մարդկանց հետ ինքը ևս կապ է ունեցել ժամանակին պատերազմից, մեկի ծնողի հետ։ Այսինքն՝ այդպես չէ»։

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ խուլիգանական դեպք է տեղի ունեցել, որը նախընտրական կամ քաղաքական ենթատեքստ չի ունեցել։

«Կրակոցներ հնչե՞լ են»,- հարցրինք պարոն Հարությունյանին, ինչին ի պատասխան ասաց․ «Տեղյակ չեմ արդեն դա։ Տեղյակ չեմ ինչ ֆինանսական խնդիր է, բայց միայն մեկ բան հասկացա, որ եթե ֆինանսական էլ է՝ պատմությունը տարիներ է արդեն»։ Ասաց նաև, որ հավելյալ տեղեկություն չունի Սամվել Բաբայանի և վերոնշյալ անձանց միջև խնդիրների մասին։ Բայց և պարոն Հարությունյանը խոստովանեց՝ նրանք իր քաղաքական թիմի մասն են․ «Այո՛, այդ անձինք կան քաղաքական թիմում և վաղուց չէ։ Մեկ կամ երկու հավաքի մասնակցել են՝ ավելի քան մի քանի հազար մարդկանց շարքում։ Ես համոզված եմ՝ այդ հայտարարությունը ինչ-որ տեղ չեն համաձայնեցրել Սամվել Բաբայանի հետ»։

Factor TV-ն կապ հաստատեց Սամվել Բաբայանի գրասենյակի մատնանշած անձանցից երկուսի հետ։ Գրիգորի Միրզոյանը, որ նաև Մարտակերտի շրջանի ազատամարտիկների միության նախագահն է, Factor TV-ին հայտնեց՝ ինքը միջադեպի վայրում՝ Սևան-Մարտունի ճանապարհահատվածում չի եղել։ Կան մարդիկ, որ կհաստատեն իր ասածը․ «Ես Ղարաբաղ եմ եղել՝ Մարտակերտ, սա սադրանք է, սուտ ինֆորմացիա է, ոչ մի կապ չունեմ, դեպք է եղել, չի եղել, չգիտեմ։ Եթե ուզում են ճշտել, կարան ճշտեն»։

Միրզոյանն ասաց՝ պատասխան կտան իր անունը որպես միջադեպի մասնակից շոշափելու համար։ Նշեց՝ հակամարտության մեջ չէ Բաբայանի թիմի հետ՝ որևէ հարց չունի նրանց հետ պարզելու։ Իսկ հրոսակախմբի անդամ լինելու պնդման մասով արձագանքեց․ «Իրենք իրենց անունն են ուրիշի վրա դնում, մեղադրում»,- ասաց Գրիգորի Միրզոյանը։

Գրիգորի Միրզոյանը Factor TV-ին ասաց նաև՝ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ չէ, բայց և համակրում է քաղաքական այդ ուժին։ Իրավապահ մարմին ներկայանալու ծանուցում Միրզոյանը մեր խոսակցության պահին դեռ չէր ստացել։ Գրիգորի Միրզոյանը նշեց՝ դեպքի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից։ Ասաց, որ Բաբայանի գրասենյակի մատնանշած Ռոլանդ Այդինյանին և Ալեքսեյ Բալայանին ճանաչում է՝ իր ընկերներն են։ Factor TV-ի հետ զրույցում Ալեքսեյ Բալայանը սուտ որակեց Բաբայանի գրասենյակի հայտարարությունը. «Կեղծ ա, սուտ ա։ Չեմ կարող ասել ինչու են անունս տալիս։ Սամվել Բաբայանը ավելի ճիշտ կպատասխանի ինչու ա անունս նշում»։ Հարցին՝ ինքը ունի՞ հակամարտություն, Բալայանն ասաց․ «Ոչ մի կերպ։ Ինձ ընդհանրապես ինքը հետաքրքիր չի, ոչ մի ձևով»։

Նկատենք, որ Ալեքսեյ Բալայանը Արցախի Ազատագրական բանակի հիմնադիրներից Վլադիմիր Բալայանի որդին է։ Ալեքսեյ Բալայանի մայրը՝ Մարիետա Հարությունյանը, որդու անվան հետ կապվող միջադեպից հետո հանդես եկավ բաց նամակով, նշելով, թե փորձում են որդու բարի համբավի վրա ստվեր նետել, հավաստիացնելով նաև, որ իր որդին անմեղ է։

Ողջ օրվա ընթացքում Factor TV-ն փորձեց կապ հաստատել Արցախի հերոս, նախագահի հիմնական թեկնածուներից Սամվել Բաբայանի հետ, որի հեռախոսն անջատված էր։ Նրա աջակիցներից տեղեկացանք, որ Սամվել Բաբայանն այսօր ողջ օրն անցկացրել է Լաչինի շրջանի գյուղերի բնակիչների հետ հանդիպումներով։ Ու քանի որ նրա հեռախոսն անջատված էր, հնարավոր չեղավ միջադեպի հետ կապված այլ հարցեր ուղղել։ Ի դեպ, մայիսի 17-ին Factor TV-ին տված հարցազրույցում Սամվել Բաբայանը ուշագրավ բացահայտումներ էր արել նախկինում կատարված սպանությունների հետ կապված, ասելով որ՝ որքան էլ իր անվան շուրջ ապատեղեկատվություն շրջանառվի, ինքը չի լռելու, հակառակը, բացահայտելու է նոր հանգամանքներ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան