Կարծում եմ՝ դրսի ուժերը որոշակի դեր են խաղում Քոչարյանի քաղաքական գործոն դառնալու հարցում. Արման Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին տարածաշրջան: Մինչ ՄԽ-ի հետ հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե Հայաստանի նոր իշխանություններին տրված ժամանակը լրացել է, և բանակցություններն այսուհետ շարունակվում են բնականոն հունով, այսինքն՝ բացառել էր Արցախի վերադարձը բանակցային սեղան: Սրան ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ բանակցություններում նման պարտադրանքով խոսելը սխալ է: Ձեր կարծիքով՝ այսօր, ի վերջո, մենք ի՞նչ հանգրվանում ենք Արցախի հարցում:

– Արցախի հարցում ինչ հանգրվանում կայինք, ես կարծում եմ, այդ հանգրվանում էլ մնացել ենք: Եթե Զոհրաբ Մնացականյանը պատասխան է տվել, լավ կլիներ՝ նաև ամոթանք տար Մամեդյարովին, իհարկե՝ դիվանագիտական էթիկայի սահմաններում, ասելով, որ ասում է բաներ, որոնք սազական չեն արտաքին գործերի նախարարին: Ես նկատի ունեմ՝ դրանից որոշ ժամանակ առաջ Էլմար Մամեդյարովն արեց հետևյալ սադրիչ հայտարարությունը, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն այսօր հանդիսանում է Արցախի և Հայաստանի միջև սեպ խրելը: Սա միջազգային իրավունքի նորմերի աղաղակող խախտում է ԱԳ նախարարի կողմից:

– Հայաստանից այդ առիթով արձագանք չեղա՞վ:

– Ես չեմ լսել, ճիշտն ասած: Այդ հայտարարությունը նա արել է Մոսկվայում և համահունչ է այն իրողության հետ, որը հիմա տեսնում ենք Արցախի և Հայաստանի միջև որոշակի զիգզագները, որ եղան: Դրանք բոլորովին պետք չէին մեզ, և ես կարծում եմ, որ ընդհանրապես պետք է խուսափել նման բաներից: Բայց ուզում եմ ասել, որ Բաքուն շատ ուշադրությամբ հետևում է, և դա, ըստ երևույթին, մտնում է նրա գործողությունների ծրագրի մեջ:

– Իսկ ինչո՞ւ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը կոչ է արել ժողովուրդներին խաղաղության պատրաստել, չի արձագանքել, օրինակ, Մամեդյարովի այդ հայտարարությանը:

– Պետք է մեր դիվանագիտությունն այդ ուղղությամբ աշխատի, որ նման արձագանք, նման հակազդեցություն լինի այդպիսի հայտարարությունների դեմ: Խնդիրն այն է, որ հռետորաբանության շրջանակներից դուրս չի գալիս այդ կազմակերպությունը: Եվ քանի որ հետաքրքրվում եք արդյունքներով, ասեմ, որ չեմ կարծում՝ որևէ փոփոխություն կմտցնի տարածաշրջան այդ այցելությունը: Այստեղ մի բան է լավ, որ նրանք, լինելով կազմակերպության ներկայացուցիչ, որի որոշումները չունեն իրավական ուժ, բոլոր դեպքերում կատարում են այդ այցելությունները Լեռնային Ղարաբաղ, այսինքն՝ դրանով փաստում են այն իրողությունը, որ Ղարաբաղը կա որպես բանակցային կողմ: Ամենակարևորը մեզ համար Լեռնային Ղարաբաղի վերադարձն է բանակցային գործընթաց: Դա հարցերի հարցն է: Իրենց ասվել է այդ մասին՝ և՛ այստեղ՝ Երևանում հանդիպման ժամանակ, և՛ Ստեփանակերտում: Բայց նրանք՝ Մինսկի խմբի համանախագահները, լռում են: Թե ինչպիսին կլինի նրանց որոշումը… ես, ճիշտն ասած, կասկածում եմ, որ որևէ փոփոխություն կկատարվի:

– Անդրադարձաք նաև Հայաստան-Արցախ վերնախավերի հարաբերությունների զիգզագներին: Ձեր կարծիքով՝ այսօր հնարավո՞ր է դրանից խուսափել, քանի որ մենք տեսնում ենք նաև որոշակի քայլեր Արցախի իշխանություններից, այստեղ են որոշակի հակաքայլեր արվում:

– Ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ, որ այն, ինչ հիմա եղավ և՛ Հայաստանում, և՛ Արցախում, մեծ հաշվով՝ կոպեկ չարժեն Հայաստանի, հայկականության արտաքին քաղաքականության խնդիրների և նպատակների դեմ: Ինչ վերաբերում է իշխանավորների որոշակի արտահայտություններին կամ ցանկություններին, ես կարծում եմ՝ դրանք անցողիկ երևույթներ են:

– Ինչպե՞ս եք գնահատում Արցախի նախագահի երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հետ կապված, որի արդյունքում Քոչարյանն ազատ արձակվեց, և բավական դժգոհություն եղավ այս առիթով:

– Ես չեմ կարծում՝ Ռոբերտ Քոչարյանը դրա համար ազատ արձակվեց: Այստեղ, ըստ երևույթին, ուրիշ գործոններ էլ են աշխատում: Մի մոռացեք, որ հայկական արտաքին և ներքին քաղաքականության խնդիրներում մեծ դեր են խաղում արտաքին ուժերը: Եվ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքական գործոն դառնալու հարցում միայն Բակո Սահակյանի խնդիրը, Հայաստանի խնդիրը չէր: Կարծում եմ՝ այստեղ դրսի ուժերը որոշակի դեր են խաղում:

– Իսկ ո՞ր ուժերն են որոշակի դեր խաղում և Ռոբերտ Քոչարյանին դարձրեցին գործոն:

– Ես Ձեզ պետք է հուշե՞մ, թե ով ինչ ասաց, ինչ պահանջներ դրեցին Հայաստանի առաջ:

– Վլադիմիր Պուտինի՞ն նկատի ունեք:

– Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանից որոշակի շրջանակների և այլն: Սրանք անպայմանորեն որոշակի դեր խաղում են, բայց ես չեմ կարծում, որ վճռական նշանակություն կունենան խնդրի հանգուցալուծման համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան