ՄԱԿ-ը վերջնագիր է ներկայացրել Թուրքիային

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը (ՄԻՀ) Թուրքիային 180 օր ժամանակ է տվել, որպեսզի ազատ արձակի 2017թ. Մալայզիայից Թուրքիային հանձնված երկու անձի: Նրանք ձերբակալվել են երկրում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպությանը» անդամակցելու մեղադրանքով. գրում է ermenihaber-ը:

ՄԱԿ-ի ՄԻՀ-ը Թուրքիայից պահանջել է նշված ժամկետում վերականգնել նրանց իրավունքները:

Անազատության մեջ գտնվող անձինք 13 տարի բնակվել են Մալայզիայում: Նրանցից մեկը գիտնական Իսմեթ Օզչելիքն է, իսկ մյուսը միջազգային «Time» դպրոցի տնօրեն Թուրգայ Քարամանը:

«Թուրքիայի իշխող կուսակցությունը պետք է ազատ արձակի գրողներին: Այս անձանց իրավունքները պետք է բավարար կերպով վերականգնվեն, քանի որ նրանք բռնության են ենթարկվել և զոհի կարգավիճակում հայտնվել»,-նշվում է ՄԻՀ-ի զեկույցում:

Զեկույցում հիշեցվում է նաև, որ Թուրքիան ստորագրել է մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաները, ապա տեղեկացվում, որ այս իրավիճակի հետ կապված անհրաժեշտ է արդյունավետ միջոց գտնել:

Նշվում է, որ Թուրքիան նման գործողությունները կապում է արտակարգ դրության պայմանների հետ, ինչպես նաև այն պնդման հետ, թե սպառնալիք է ստեղծվել պետության անվտանգության համար, սակայն այդ հիմնավորումներն անընդունելի են և չեն կարողանում բացատրել, թե այդ անձինք ինչպիսի սպառնալիք են ստեղծել:

Հիշեցնենք, որ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, ինչի հետևանքով մինչև այսօր 77.000 մարդ է ձերբակալվել: Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի անդամ լինելու և հեղաշրջում կամակերպելու մեջ: