Կլինեն բացահայտումներ, որոնց դեպքում կկայացվեն կոշտ որոշումներ. Անդրանիկ Քոչարյանը՝ քառօրյայի հարցով ստեղծվող հանձնաժողովի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ

– Պարո՛ն Քոչարյան, ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար նոր հանձնաժողո՞վ է ստեղծվելու, թե՞ հարցը քննարկելու է պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը:

– Պաշտպանությանը և անվտանգությանը վերաբերվող հարցերը քննիչ հանձնաժողովը պետք է իրականացնի միայն պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի միջոցով:

– Հանձնաժողովի նիստերը փա՞կ են լինելու:

– Մեծամասամբ կլինեն փակ: Եթե հանձնաժողովը ձևավորվի, որոշում կլինի: Այս պահի դրությամբ դրանք գործընթացներ են, իսկ որոշումը կլինի, եթե պատգամավորները համապատասխան պահանջը ներկայացնեն ԱԺ նախագահին:

– Ի՞նչ ակնկալենք այս հանձնաժողովից: Ի՞նչ հարցերի պատասխան ենք ստանալու: Միշտ շրջանառվել են տեղեկություններ, որ զինվորները փամփուշտ չեն ունեցել, տեխնիկայում վառելիք չի եղել, անգամ խոսվում է պատերազմի՝ պայմանավորված լինելու մասին:

– Եկեք շատ հեռու չգնանք: Այս երկու օրը հետևում էի հրապարակումներին, նկատեցի, թե ինչպիսի մեծ ակնկալիքներ ունեն հատկապես զոհերի հարազատները: Սա ամենակարևոր մեսիջն է, որը պետք է բավարարվի տվյալ հանձնաժողովի աշխատանքով: Հասարակության մեջ տարընթերցված պատկերացումները պետք է ստանան իրենց հարցերի պատասխանները: Շատ պատասխանատու գործ կլինի, ինչպես եղավ Մարտի 1-ի Փաստահավաք խմբի աշխատանքը: Շատ կարևոր է, որ այս կասկածները, որ կան մեր հասարակության մեջ, փարատվեն լուրջ ուսումնասիրությունների արդյունքում:

– Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը չի բացառել, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում բարձրաստիճան պաշտոնյաները կխրախուսվեն իրենց աշխատանքը կատարելու համար:

– Ծանոթ չեմ Գլխավոր շտաբի պետի հայտարարությանը, չմեկնաբանեմ: Խոսքը վերաբերում է այն հարցերի պատասխաններին, որոնք մենք պետք է գտնենք առաջին հերթին Պաշտպանության նախարարության ներսում և Պաշտպանության բանակի ներսում, որը հետաքրքրում է հասարակությանը: Բնականաբար, կլինեն բացահայտումներ, որոնք շնորհակալական կլինեն, ես դա չեմ բացառում: Կլինեն բացահայտումներ, որոնց ուղղությամբ պետք է կայացվեն կոշտ որոշումներ:

– Ենթադրելի է, որ հանձնաժողովի նիստերին կհրավիրվեն նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

– Կհրավիրվեն հանձնաժողով բոլոր նրանք, ովքեր կարող են արժեքավոր տեղեկություն տալ հանձնաժողովին հետաքրքրող հարցերի շրջանակում: Հանձնաժողովի հարցերի շրջանակը կհրապարակվի ամբողջությամբ, եթե հանձնաժողովը ստեղծվի:

– Հնարավոր է՝ Սեյրան Օհանյանը, Սերժ Սարգսյանը նույնպե՞ս հրավիրվեն:

-Ես չեմ բացառում, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց պաշտոնավարման ընթացքում ունեցել են որոշումների կայացման հնարավորություն, և այդ որոշումներն առնչվում են ապրիլյան դեպքերին, որևէ բացառություն չի լինելու: Մենք տեղեկություններ ստանալու ենք բոլոր նախկին և ներկա պաշտոնյաներից, որոնք լույս կսփռեն դեպքերի հետ կապված:

– Օրենքը սահմանում է, որ եթե անձն այլևս պաշտոնյան չէ, ուրեմն կարող է և չներկայանալ հանձնաժողովի նիստերին: Ի՞նչ եք անելու, եթե նախկին պաշտոնյանները հրաժարվեն գալ:

– Դուք հիմա խոսում եք իրավական հարցերի շուրջ, բայց այստեղ կա նաև բարոյական խնդիր: Ես չեմ պատկերացնում որևէ պաշտոնյայի, որը կարող է օգտվել իրավական հնարավորությունից: Պաշտոնյաները պետք է առաջանորդվեն իրենց բարոյական նկարագրով: Իրենք պարտավոր են գալ հանձնաժողով և համագործակցել հանձնաժողովի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան