«Աշխարհի որ կետում էլ լինի՞, օրենքի շատ աբսուրդային մեկնաբանություն է». Միրզոյանը՝ հարցուպատասխանին վարչապետի ԱԺ-ում լինելու՝ Փաշինյանի նախկին հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
02.09.2026 | 22:36
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ մանրամասներ
02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
02.09.2026 | 21:30
ՌԴ-ի ռազմաբազան հեռացնելը ՀՀ-ին կանգնեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների առաջ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:14
«Օրենք ընդունեցինք, որ հանրաքվե չանենք». Պուտինը չկարողացա՞վ համոզել Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:00
«Սիմուլյանտություն», թե՞ առողջական լուրջ խնդիր․ Խաչատրյանը, ըստ փաստաբանի, ավելի քան 24 ժամ չի սնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:45
Դժվար է հավատալ, որ ՌԴ-ն պատրաստ է հեշտությամբ դուրս բերել իր ռազմաբազան․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:27
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:22
ՀՀ-ն ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ
02.09.2026 | 20:09
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Գագիկ Խաչատրյանի հետ
02.09.2026 | 19:43
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
02.09.2026 | 19:30
Մահացու չե՛ն ՌԴ-ի պատժամիջոցները․ ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց՝ ազատականացնում է ՀՀ-ից արտահանման շուրջ 80%-ը․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-ում Factor.am-ը խորհրդարանի նախագահից հետաքրքրվեց, որ եթե վարչապետը չի մասնակցում խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանին, սա օրենքի խախտո՞ւմ է: ԱԺ նախագահը նշեց, որ վարչապետը երկրում չէ, հետևաբար դա չի կարող օրենքի խախտում լինել: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Ղազախստանում է:

Լրագրողների դիտարկմանը, որ նախկինում Նիկոլ Փաշինյանը քննադատել էր Կարեն Կարապետյանի բացակայությունը, Արարատ Միրզոյանն ասաց. «Օրենքը կարդացեք, եթե Կառավարության անդամը, այդ թվում՝ վարչապետը երկրում չի, ապա նա չի կարող այստեղ լինել»:

Արարատ Միրզոյանին լրագրողները հիշեցրին Նիկոլ Փաշինյանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովում արած հայտարարությունը. «ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը, որով ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, իսկ Սահմանադրության 80-րդ հոդվածն արձանագրել է, որ եթե որևէ մեկը ՀՀ վարչապետ է, այս օրը, այս ժամին երկրագնդի վրա որևէ այլ վայրում գտնվել չի կարող»:

Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Աշխարհի որ կետում էլ լինի՞: Օրենքի շատ աբսուրդային մեկնաբանություն է: Ես չեմ հիշում կոնկրետ կոնտեքստն ու դրվագը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան