Սերժ Սարգսյանի հրամանն են կատարել, տղուս գլխից խփել. մահացած ոստիկանի հայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.08.2026 | 22:57
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 9 ակտիվիստի․ նրանցից մեկին ՌԴ արտաքսում է սպառնում
28.08.2026 | 22:45
Գավառում 5 ինքնաձիգ, ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ են հայտնաբերել․ 3 անձ ձերբակալվել է
28.08.2026 | 22:24
Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին
28.08.2026 | 22:10
Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն
28.08.2026 | 21:58
Օգոստոսի 31-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.08.2026 | 21:42
Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել
28.08.2026 | 21:27
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
28.08.2026 | 21:11
Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը պահպանվում է նոր իրողությունների պայմաններում. Միրզոյան
28.08.2026 | 21:10
Պուտինը մտադիր է Փաշինյանի հետ քննարկել Հայաստանում ընդդիմության առաջնորդների կալանավորման հարցը
28.08.2026 | 20:54
Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր ունեցող երկրների ցանկում
28.08.2026 | 20:37
Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում
28.08.2026 | 20:26
Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը
28.08.2026 | 20:10
Ռուսաստանից ներմուծումը նվազել է 642 մլն դոլարով․ դեպի ԱՄԷ արտահանվող ոսկու ծավալը նույնպես կրճատվել է
28.08.2026 | 19:55
Սև ծովում ադրբեջանցի նավաստիներով բեռնատար նավ է խորտակվել
28.08.2026 | 19:41
Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի տասը անդամի գործով նիստին այսօր որպես վկա հարցաքննվեց ՊՊԾ գնդի գրավման օրերին մահացած ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը:

Վերջինս դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչում, հարսի հետ ունի լարված հարաբերություններ. « Գնացինք ՊՊԾ գնդի հետևը, Պավլիկին, տղին, «Ծռերին» հայհոյել եմ, այդ պահին մոտիկացավ մի ոստիկան և ասաց՝ քո տղուն իրանք չեն խփել, հիմա, որ քրֆում ես քֆուրի համար իրանք քեզ կխփեն: Ասի՝ բա ո՞նց, ասեց՝ Սերժի հրամանն են կատարել, ասի՝ Սերժը ի՞նչ կապ ունի։ Հետո ասեց՝ տղեդ վիրավոր ա, տարել են հիվանդանոց: Եկանք հիվանդանոց, ով ինձ ճանաչում էր, ասին՝ միլիցեքը տղուդ գլուխը կերան: Անցավ մի երկու ժամ, եկա տուն, հարազատներից մարդիկ կան, բոլորի ներկայությամբ ասի՝ որ ասում են ոստիկաններն են տղուս գլուխը կերել: Մի քիչ մթնշաղ էր, ասի՝ էթանք տենանք տղուս որտեղ են խփել, գնացինք հասանք էդ տեղը: Հետո եկանք տուն Յուրոյիս ընկերներից ովքեր ծառայում էին, հետս եկել էին, հետո պլանշետով ցույց տվին, նայեցի ծակ ա արած: Ու եթե հավաքեինք մի կես վեդրո շուշա կլիներ, սկսեցի հայհոյել: Յուրայիս հետի ոստիկաններից զանգում են, ասում են՝ հերը բիճ մարդ ա, ջոկեց, որ ստեղ մի բան էն չի: Քշինք հետ եկանք, ասին՝ ով ով ա, ասի՝ Յուրայի պապան ա, եկել եմ շուշեքը նայեմ, ասեց՝ շուշեք ավլեցինք-թափեցինք, ասի՝ ո՞նց թափեցիք, ասեց՝ վերևից կարգադրեցինք: Դա պատուհանի շուշա էր»:

Տեփանոսյանի հայրը պատմեց, որ իրենց տան մերձակայքում որդու մահվանը հաջորդող օրերին տեսախցիկներ են տեղադրել. «Գրիգորյան Գուրգենն էլ եկավ՝ տղիս հրամանատարը, հարսս ասեց՝ էս էիր ուզո՞ւմ, մարդուս գլուխը կերար, հանգստացար: Երանոսյան գեներալն էլ էր էնտեղ, ասեց՝ էդ ի՞նչ ես արել էս օջախին, որ կինն էսպես վրդովված ա, որ ուզում ա վիզդ կտրի: Ես դուրս եկա, չմնացի էդտեղ: Երանոսյանը վերջում ասեց՝ խի՞ սենց տղուն «Ժերտվա» են տալիս: Տղուս սպանելուց հետո ասել եմ, որ ոստիկաններն են խփել տղիս, ոչ թե «Սասնա ծռերը»:

Մանրամասները` տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան