Կասկածներ ունեմ, որ գաղտնալսման արտահոսքը Արթուր Վանեցյանը կարող էր անել. Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 22:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների էվոլյուցիան 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
24.04.2024 | 21:00
Ոսկեպարը կարող է անկլա՞վ դառնալ․ մտահոգություններ սահմանազատման մեկնարկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 20:48
Որքա՞ն է կազմում ցեղասպանության ընթացքում հայերին հասցված տնտեսական վնասը
24.04.2024 | 20:34
Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության նոր համաձայնագիր են ստորագրել
24.04.2024 | 20:20
Միլանը գլխավոր մարզչի պաշտոնի համար նոր թեկնածու ունի
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ

– Պարո՛ն Իոաննիսյան, այսօր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձել է Ձեր այն պնդումներին, որ կապ ունի քրեական որոշ հեղինակությունների հետ: Նա Ձեր հայտարարությունը որակել է պատվեր, ծիծաղելի և կոչ է արել՝ հանգիստ նստել Ձեր տեղը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Ես իրեն կոչ եմ անում, որ վեր կենա և քայլի: Եթե լուրջ, ապա այո՛, ես պնդում եմ, որ էրեբունցի քրեական հեղինակությունների հետ ինքը կապեր ունի: Էրեբունու քրեական հեղինակություններից առնվազն մեկն ակտիվորեն իր շահերի պաշտպանությամբ է զբաղված, անգամ լրատվամիջոցների հետ հարաբերություններում: Սա, մեղմ ասած, անհասկանալի ու անընդունելի է, որ քրեական հեղինակությունը իրավապահ համակարգի ղեկավարի շահերի պաշտպանությամբ է զբաղված:

Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ ես պատվերով եմ ինչ-որ բան անում… այսօր ԱԱԾ տնօրենն ընդունեց, որ ինքը պատվերով նախկինում Սերժ Սարգսյանի եղբորը քաղաքական հետապնդման չի ենթարկել: Մի մարդ, որն ընդունել է՝ նախկինում պատվերով է գործ արել կամ չի արել, պատվերով է ծառայել ՀՀ-ին, ինձ մեղադրում է, որ ես պատվերով ինչ-որ բա՞ն եմ անում: Դա լուրջ չի: Ես կարծում եմ, որ ինքն իրականության զգացման հետ կապված լուրջ խնդիրներ ունի, որովհետև, որ կոչ է անում, որ հանգիստ նստեմ տեղս, ո՛չ ինքն է Նիկոլ Փաշինյանը, ո՛չ ես՝ Հանրապետական կուսակցությունը:

– Դուք «հանգիստ նստիր տեղդ»-ը սպառնալիք համարո՞ւմ եք: Ի՞նչ է թաքնված այս հայտարարության ներքո, հնարավո՞ր է՝ ինչ-որ գործողություններ լինեն:

– Չի կարող ԱԱԾ տնօրենն ինձ սպառնալ: Այդ պարզ պատճառով ես սա չեմ ընդունում որպես սպառնալիք, որովհետև ինքն այդքան չկա, որ ինձ սպառնա:

– Արթուր Վանեցյանը, պատասխանելով Factor TV-ի հարցին, թե ո՞ւմ պատվերն եք Դուք կատարում, ասաց, որ այդ հարցին Դանիել Իոաննիսյանը կպատասխանի: Դուք ի՞նչ ունեք ասելու:

– Ի տարբերություն իրեն՝ ես միշտ գործել եմ իմ խղճով և համոզմունքներով: Ի տարբերություն իրեն՝ ես պատվերով ոչինչ չեմ արել: Ես ուրախ եմ, որ նա ընդունեց, որ պատվերով ինչ-որ բան արել է, և պատվիրողը Հանրապետական իշխանություններն էին: Ավելի բան չունեմ ասելու այս մեղադրանքի հետ կապված:

– Պարո՛ն Իոաննիսյան, Արթուր Վանեցյանն այսօր անդրադարձավ նաև այն երեք քրեական հեղինակություններին՝ Թոխմախի Բաբոյին, Վստրեչի Ապերին և Վովայի Արշակին, որոնց հետ Դուք կապում էիք ԱԱԾ տնօրենին: Մասնավորապես՝ Թոխմախի Բաբոյի հետ կապված ասած, որ նա ՊԵԿ պաշտոնյա է եղել, Արշակ Հակոբյանի հետ ծառայել է Հրազդանում, քանի որ վերջինս սպա է եղել, ինքը՝ զինվոր,  իսկ Վստրեչի Ապերին բերման է ենթարկել, և դա է եղել շփման պատճառը: Սրանցից զատ, ա՞յլ կապերի մասին եք Դուք խոսում:

– Վովայի Արշակի մասով պետք է ասեմ, որ նա հեղափոխությունից հետո լքել էր Հայաստանը: Կար տեղեկություն, որ փախել էր կեղծ անձնագրով: Եվ բավական երկար ժամանակ մենք գիտեինք, որ Մարսելում է, երբ ինչ-որ պահի հայտնաբերեցինք, որ երկրում է: Իր համար Էրեբունիում հանգիստ ապրում է և ոչ ոք իրեն չի հետապնդում, ինչը տարօրինակ է: Էրեբունիաբնակ այլ քրեական հեղինակություններ իրենց զգում են շատ ավելի ազատ, քան Սերժ Սարգսյանի օրոք: Ինչպե՞ս ստացվեց, որ իր հորեղբոր որդին՝ Տիգրան Վանեցյանը, Ալեն Սիմոնյանի շտաբի պետն էր: Մենք բազմաթիվ ահազանգեր էինք ստանում, որ թվարկված քրեական հեղինակությունները, բացի Արշակից, Ալեն Սիմոնյանի համար ձայն են հավաքում: Թող Արթուր Վանեցյանը սրան պատասխանի:

– Արթուր Վանեցյանն իր հայտարարությունից հետո, որ քաղաքական նախկին ղեկավարության կողմից պատվեր է եղել՝ չզբաղվել Սաշիկ Սարգսյանի 50-ներով, պետք է շարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ:

– Այս հայտարարությունից հետ Արթուր Վանեցյանը չպետք է սպասի, որ ԱԱԾ մարմիններում վեթինգ լինի, պետք է դուրս գա, որովհետև ոչ մի վեթինգի չի դիմանա: Այն մարդիկ, ովքեր պատվերով արդարադատություն են իրականացրել, այդ անձինք չպետք է ծառայեն ՀՀ-ին: Այսօրվա հայտարարության տրամաբանությունը կա՛մ հրաժարականն է, կա՛մ սպասելը, որ վեթինգ լինի, վեթինգով դուրս գա:

Արթուր Վանեցյանի գործունեության շատ էպիզոդներ մենք իմացել ենք վերջին շրջանում: Երբ ես սկսեցի քննադատել Արթուր Վանեցյանին, շատ մարդիկ շատ տեղեկություններ փոխանցեցին, այդ թվում՝ ԱԱԾ-ի ներսից: ԱԱԾ սպա, ով այնպիսի կոչում ունի, ինչպիսին Արթուր Վանեցյանը, պատմում էր, թե ինչպես, ՀՀ-ի անվտանգությանն ուղղված գործը թողած, զբաղված են ինչ-որ ֆունկցիաներով, որոնցով իրենք չպետք է զբաղվեին: Ես չեմ ուզում շատ մանրամասնել, որովհետև պետության անվտանգությանն է ուղղված, բայց ասում էր, որ պետության անվտանգությամբ զբաղվելու փոխարեն՝ իրենց հանձնարարել են, որ կոռուպցիոն բաներ ուսումնասիրեն: Այս ամեն ինչի արդյունքում ես չեմ զարմանում, որ ԱԱԾ տնօրենի հեռախոսը գաղտնալսվել է, եթե, իհարկե, ինքը չի գաղտնալսել:

– Ի՞նչ նկատի ունեք, որ ասում եք՝ «եթե, իհարկե, ինքը չի գաղտնալսել»: Այսինքն՝ ակնարկում եք, որ այդ հայտնի գաղտնալսումը, որ հրապարակվեց, Արթուր Վանեցյանի ձեռքի գո՞րծն էր:

– Ես չեմ ակնարկում, որ դա Արթուր Վանեցյանի ձեռքի գործն է, բայց ես ուզում եմ արձանագրել մի քանի փաստ, որ այդ պատմությունից ամենաշատը շահող դուրս եկավ անգամ ոչ այնքան Ռոբերտ Քոչարյանը, որքան հենց Արթուր Վանեցյանը: Այդ պատմության շնորհիվ նա տեղափոխվեց կառավարական ամառանոց, հասարակությունը տեսավ, որ ինքը հարց լուծող է, Ռուսաստանում որոշ շրջանակներ տեսան, որ ինքը ռուսամետ դիրքորոշումներ ունի: Ռոբերտ Քոչարյանին ամենաշատը պետք կլիներ ոչ թե Արթուր Վանեցյանի և վարչապետի կամ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը, Ռոբերտ Քոչարյանին ամենաշատը պետք կլիներ Վանեցյանի և դատավորի խոսակցությունը: Եթե այդ խոսակցությունը հրապարակվեր, Արթուր Վանեցյանը, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվեր: Անհերքելի ապացույց կլիներ, որ Քոչարյանի նկատմամբ հետապնդում է: Քոչարյանին այդ խոսակցությունն էր պետք, բայց հրապարակվեց ամեն ինչ, բացի այդ մեկից: Սա կասկածներ է հարուցում որոշակի առումով: Եթե այդ խոսակցությունը հրապարակվեր, Վանեցյանը կտուժեր, իսկ այս խոսակցություններից Վանեցյանը չտուժեց, շահող դուրս եկավ:

– Ուզում եք ասել, որ նա՞ էր կազմակերպել գաղտնալսման արտահոսքը:

– Ես չեմ ուզում ասել, որ նա էր կազմակերպել արտահոսքը, բայց ես կասկածներ ունեմ, որ դա կարող էր ինքն անել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան