«Քաղաքական իշխանությունը չէր թողնում». Վանեցյանը Սաշիկ Սարգսյանի 50-ների մասին սենսացիոն բացահայտում է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քաղաքացիներից մեկի այն հայտարարությանը, որ «ԱԱԾ-ն դարձել է Սաշիկ»: Ըստ Վանեցյանի՝ քաղաքացին նկատի է ունեցել, որ ԱԱԾ-ն «փայ» է մտնում:

«Ես ուզում եմ հարցնել՝ ինչ-որ մեկը բերել, իր գումարների 50 տոկոսն ինձ է տվե՞լ: Եթե նման բան կլինի, պատրաստ եմ գնալ, պատասխանատվություն կրել, եթե կբերի մեկ հիմնավոր փաստ»,- ասաց Վանեցյանը:

Factor.am-ի դիտարկմանը՝ այսինքն նախկինում Սաշիկ Սարգսյանին 50 տոկոսներ մուծվե՞լ են, եթե այդ օրինակով  է խոսում, ԱԱԾ տնօրենը արձագանքեց. «Դուք պուճուր ժամանակ «КВНն»-ում խաղացե՞լ եք»: Պարոն Վանեցյանին խնդրեցինք հստակեցնել, հաստատո՞ւմ է, որ Սաշիկ Սարգսյանին 50 տոկոսներ մուծվել են: «Ես չեմ հաստատել: Ալեքսանդր Սարգսյանի հաշվին եղել է երեսուն և ավելի միլիոն դոլար, որևէ մեկի մոտ հարց առաջանո՞ւմ է, թե որտեղից այդ գումարները»,- պատասխանեց Վանեցյանը:

Դիտարկմանը, թե նախկինում էլ է ԱԱԾ համակարգում աշխատել, ինչու՞ չէր բարձրաձայնում, Արթուր Վանեցյանն ասաց. «Նախկինում ունեցել ենք տեղեկություններ, քաղաքական ղեկավարությունը թույլ չէր տալիս գործերին մոտենալ»: Factor.am-ը պարոն Վանեցյանից հետաքրքրվեց՝ այդ դեպքում ինչո՞ւ էր շարունակում մնալ այդ համակարգում, ինչին ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Որովհետև ես ծառայում էի և շարունակում եմ ծառայել ՀՀ-ին: Եթե ես հրաժարական տայի, ի՞նչ էր փոխվելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան