Եթե նախագահն ասում է՝ ԵՄ-ի հետ համաձայնագիրը չստորագրելու պատճառ չկա, ուրեմն համոզել է Ռուսաստանին. Արեգ Գալստյան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Երկու ռազմավարական գործընկեր պետությունների հարաբերություններում հնարավոր է և՛ ճնշում լինի, և՛ շանտաժ, սա նորմալ է աշխարհի բոլոր պետությունների պարագայում: Այլ հարց է, որ Հայաստանի կողմից նման դեպքերում պատասխան քայլերը բացակայում են: Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Պատմական գիտությունների թեկնածու, The National Interest, Forbes, The Hill և American Thinker պարբերականների մշտական հեղինակ ու փորձագետ Արեգ Գալստյանը՝ խոսելով Ռուսաստան-ԱՄՆ, Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունների և Հայաստանի վրա դրանց հնարավոր անդրադարձի մասին :

«Եթե քեզ ճնշում են, և դու ուղղակի ենթարկվում ես այդ ճնշումներին, ուրեմն դա քո խնդիրն է, որ թույլ ես տալիս հետդ այդպես խոսեն»,- նկատեց փորձագետը: Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և աշնանն ակնկալվող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը, փորձագետն ասաց՝ ժամանակը ցույց կտա, եթե չստորագրեն համաձայնագիրը, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի համապատասխան եզրակացություն անել:

«Ես կարծում եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայնագրի ստորագրման մասին վստահ հայտարարում են, քանի որ համաձայնեցրել են Մոսկվայի հետ, ես վստահ եմ: Եթե նախագահն ասում է՝ ԵՄ-ի հետ համաձայնագիրը չստորագրելու պատճառ չկա, ուրեմն ստացվել է համոզել Ռուսաստանին , որ դա ԵՏՄ-ին դեմ չէ»,- կարծիք հայտնեց Արեգ Գալստյանը:

Մեր հարցին՝ անգամ եթե նման համաձայնություն կա, դա կարո՞ղ է երաշխիք լինել այն բանի, որ, օրինակ, երկու ամիս անց Ռուսաստանը դիրքորոշումը չի փոխի, Գալստյանի պատասխանեց` ոչ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան