Լոռու մարզի 10 ուսումնական հաստատություններում բացահայտվել են յուրացման ու հափշտակության դեպքեր

Լուրեր

08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
Բոլորը

Այս տարվա հունվարից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի 10 ուսումնական հաստատություններում բացահայտվել են տարաբնույթ խախտումներ.

«Հիմնականում աշխատանքի են ընդունել իրենց մերձավոր ազգականներին, բարեկամներին, ծանոթներին, և այդ անձանց աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմակերպության իրավասու անձիք ելքագրել են անհիմն աշխատավարձի գումարներ, որոնք կա՛մ հատկացրել են հիշյալ աշխատակիցներին, այսինքն՝ աշխատանքի չհաճախելու պայմաններում այդ մարդիկ ստացել են աշխատավարձի գումարներ, կա՛մ էլ դպրոցի իրավասու պաշտոնատար անձիք այդ գումարներն անձամբ են ստացել: Որոշ դեպքերում նաեւ իրենց մոտ են եղել կանխիկացման աշխատավարձի քարտերը: Այդ քարտերով կանխիկացնելու միջոցով անձամբ են ստացել և յուրացման եղանակով հափշտակել են: Ընդ որում, քրեական գործի հարուցման հարցը լուծելու փուլում առերևույթ տվյալներ են ստացվել այն մասին, որ այդ ընթացքում նաև իրավասու պաշտոնատար անձիք պաշտոնական փաստաթղթերում՝ այսինքն աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում և մնացած բոլոր փաստաթղթերում, կատարել են պաշտոնական կեղծիքներ: Նրանք լրացրել են, իբր այդ անձիք ներկայացել են և կատարել իրենց աշխատանքային պարտականությունները»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը:

Նշված խախտումներն արձանագրվել են՝ Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցում, որտեղ վնասի չափը այս պահի դրությամբ ճշտվում է, թիվ 17 ավագ դպրոցում, որտեղ վնասի չափը կազմում է 437.000 դրամ, թիվ 18 միջնակարգ դպրոցում, այստեղ հասցվել է 20 միլիոն դրամից ավելի վնաս, Վանաձորի պետական բժշկական քոլեջում, այստեղ վնասի չափը կազմում է 11 միլիոն 880.000 դրամ, Ստեփանավանի թիվ 2 հիմնականան դպրոցի կողմից հասցված վնասի չափը կազմում է 5 միլիոն 765.000 դրամ, Շիրակամուտ համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում վնասի չափը 427.000 և 316.000 դրամ է, Տաշիր համայնքի թիվ 1 հիմնական դպրոցը հասցրել է 558.000 դրամի վնաս,Սարչապետ համայնքի միջնակարգ դպրոցում վնասի չափը կազմում է՝ 761.000 դրամ, Միխայելովկայի միջնակարգ դպրոցում՝ 11 միլիոն 346.000 դրամ, իսկ Ձորամուտ համայնքի միջնակարգ դպրոցում վնասի չափը կազմում է 6 միլիոն 863.000 դրամ:

Ընդհանուր առմամբ առերևույթ չարաշահումները տեղի են ունեցել 2011 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում: Քրեական գործերը հիմնականում հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 314-րդ հոդվածի 1-ին մասի և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու, պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացման եղանակով խոշոր չափի գումարներ հափշտակելու, ինչպես նաեւ պաշտոնական կեղծիք կատարելու փաստերի կապակցությամբ: Գործերով դեռեւս դատավարական կարգավիճակ ունեցող անձիք՝ կասկածյալներ կամ մեղադրյալներ, չկան.

«Հիշյալ քրեական գործերի հարուցման համար առիթ են հանդիսացել ինչպես ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումները, այնպես էլ հետաքննական մարմնի կողմից իրենց լիազորությունների իրականացման ընթացքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկատվությունը: Դրանք քրեական գործ հարուցելու հարցը լուծելու փուլում ստուգվել են և օրինական առիթի, բավարար հիմքերի առկայության պայմաններում, հարուցվել են քրեական գործեր»,- ասաց Պողոսյանն ու տեղկացրեց, որ հատկապես կրթության ոլորտում տեղի ունեցած չարաշահումներն ու հարուցված քրեական գործերը գտնվում են մարզի դատախազության անմիջական ուշադրության կենտրոնում: Նա նշեց նաև, որ առաջիկայում կլինեն այլ քրեական գործեր, որոնք կհարուցվեն այս ոլորտում:

Տաթևիկ Ղազարյան