ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմամբ Ադրբեջանը հայտնվել է իզոլացման մե՞ջ

Լուրեր

12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
Բոլորը

Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանի գնահատմամբ՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումից հետո «Ադրբեջանն ամբողջությամբ գտնվում է իզոլացման մեջ»։ 
«ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման մասին ԱԳՆ խոսնակը արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ․ գործընթացը ցույց տվեց, որ Ադրբեջանն ամբողջությամբ գտնվում է իզոլացման մեջ։ Ե՛վ քարտուղարության, և՛ համանախագահ երկրների կողմից հսկայական քննադատական ալիք է ուղղվել»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց փոխնախարարը։

Կարեն Նազարյանի համոզմամբ՝ Ադրբեջանի կողմից նման գործելաոճը «չի կարող նպաստել արդյունավետ համագործակցությանն առհասարակ»: «Ադրբեջանի ոչ կառուցողական կեցվածքը չի ստեղծում այն նպաստավոր պայմանները, որի շրջանակում պետք է իրականացվի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը»,-նկատեց նա։

Հարցին, թե այսուհետ ո՞վ է ԵԱՀԿ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերն իրականացնելու, փոխնախարարը վստահեցրեց, որ ծրագրերը դեռ կշարունակվեն․ «ԵԱՀԿ անդամ երկրների կողմից քննարկվում է Հայաստանի հետ համապատասխան լուծում գտնելու տարբերակը, և ես վստահ եմ, որ այդ բացը կլրացվի»։

Փոխնախարարը չհամաձայնեց այն քննադատություններին, որ ՀՀ ԱԳՆ-ի բացթողման խնդիրն է նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման պատճառը: «Թույլ տվեք չհամաձայնել այդ տեսակետների հետ, որովհետև ԵԱՀԿ մշտական խորհրդի վերջին նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվել է այդ հարցը, հակառակը՝ անդամ երկրների կողմից դրվատանքի խոսքեր են հնչել Հայաստանի Հանրապետության հասցեին»,- եզրափակեց նա։