Ես բազմիցս ասել եմ մեր մոտեցումը. Արսեն Թորոսյանը՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամին ծխախոտի վաճառքից գումար փոխանցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
Բոլորը

Մարդու պապիլոմա վիրուսի դեմ գարդասիլ պատվաստանյութի շուրջ նոր աղմուկ է բարձրացել: Քննարկվում է այն, որ դրսում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, կա ավելի որակյալ պատվաստանյութ, քան Հայաստանում եղածներն են: Factor.am-ն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ ինչու՞ որակյալ պատվաստանյութը Հայաստան չի հասնում, եթե, իհարկե, այդ տեղեկությունները ճիշտ են:

«Խոսքը որակի մասին չէ, այլ շտամների քանակի, որոնք կան երկու պատվաստանյութերի միջև: Կա «գարդասիլ 4», որն օգտագործվում է Հայաստանում, և կա «գարդասիլ 9»: «Գարդասիլ 4»-ի մեջ կան այն հիմնական շտամները, որոնք առաջացնում են քաղցկեղ, իսկ «գարդասիլ 9»-ի մեջ կան ավելի շատ շտամներ: Պատվաստանյութի ներդրմանը զուգընթաց՝ շատ հնարավոր է, որ մենք էլ անցնենք «գարդասիլ 9»-ին: Չունենալով 9-ը՝ չի նշանակում, որ մենք չպետք է պատվաստենք 4-ը»,- ասաց առողջապահության նախարարը:

Մեր հարցին ի պատասխան՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ այս երկու պատվաստանյութերի տարբերությունը միայն վիրուսների քանակի մեջ է: Ըստ նրա՝ երկուսն էլ նույն որակն ունեն:

Վերջերս ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից ղեկավարվող «Ժպիտների քաղաք» հիմնադրամը ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություններին առաջարկել էր մեկ տուփ ծխախոտի վաճառքից մեկ դրամ փոխանցել հիմնադրամին, որը զբաղվում է մանկական քաղցկեղի բուժմամբ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Factor.am-ին տված հարցազրույցում սա անթույլատրելի էր համարել, իսկ ահա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը հայտարարել էր, որ նախարարը թող բոլորին ապահովի համապատասխան դեղորայքով և նոր միայն նման հայտարարություններ անի: Factor.am-ն Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այս հայտարարությանը: Ուշագրավն այն է, որ և՛ Թորոսյանը, և՛ Թամամյանը նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ են:

«Ես բազմիցս ասել եմ մեր մոտեցումը: Հայաստանում քաղցկեղի բուժման համար ամեն տարի ավելի շատ գումար է հատկացվում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան