104 դրամ՝ մեկ եղջերավորի բուժման դիմաց․ Հայաստանում կնշվի Անասնաբույժի օրը

Լուրեր

03.06.2026 | 00:40
Փաշինյանը Էրդողանի հետ քննարկել է Ախալքալաք–Կարս երկաթուղով Հայաստանից արտահանումների հարցը
02.06.2026 | 23:49
Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
02.06.2026 | 23:22
Երևանի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է
02.06.2026 | 23:13
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.06.2026 | 23:01
ԱՄՆ պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ստորագրվել են 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր
02.06.2026 | 22:51
Ռուսաստանը փակում է դուռը, Փաշինյանը հայտարարում է Եվրոպա արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 22:44
Ֆիդանը հայտարարել է, որ Թրամփը ծրագրում է մասնակցել Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
02.06.2026 | 22:30
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իսպանիայի պետքարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ օրակարգը
02.06.2026 | 22:18
Հրդեհի ահազանգ Երևանում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
02.06.2026 | 22:10
BP-ն Բաքու-Սուփսա նավթամուղի կառավարումը կհանձնի Ադրբեջանին և Վրաստանին
02.06.2026 | 21:56
Հանցագործության մասին 78 հաղորդում, կալանավորվածներ. ՆԳՆ-ն՝ նախընտրական շրջանում արձանագրված դեպքերի մասին
02.06.2026 | 21:43
Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը
02.06.2026 | 21:31
Կան ապացույցներ, որ Ռուսաստանը ցանկանում է՝ ՀՀ ներկայիս վարչապետը պարտվի ընտրություններում. Մարկո Ռուբիո
02.06.2026 | 21:23
Բախում Մասիսում՝ «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի ժամանակ․ ՆԳՆ-ն հաղորդումն ուղարկել է ՔԿ
02.06.2026 | 21:13
Իսրայելն ու Լիբանանը նոր բանակցություններ են սկսել ԱՄՆ-ում՝ շարունակվող հարձակումների ֆոնին
Բոլորը

Ապրիլի 26-ին Հայաստանում առաջին անգամ կնշվի Անասնաբույժի օրը։

Աշխարհում այս օրը նշվում է դեռ 2000 թվականից․ ապրիլի վերջին շաբաթ օրը։ Հայաստանում ապրիլի 27-ը Քաղաքացու օրն է, դրա համար էլ Անասնաբույժի օրը մեկ օր շուտ կնշվի։

 «Պատճառներից մեկը, որ մենք որոշեցինք նշել Անասնաբույժի միջազգային օրը, տվյալ մասնագիտության պոպուլյարիզացիան է։ Այսինքն՝ հանրությանը հասկացնել, ցույց տալ, պատմել անասնաբուժության կարևորության մասին»,- նշում է Սննդի անվտանգության տեսչական միավորման ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

 Սննդի անվտանգության տեսչական միավորման ղեկավար  Գեորգի Ավետիսյանի կարծիքով՝ այսօր անասնաբույժ դառնալու մոտիվացիա գրեթե չկա։ Օրինակ՝ եղջերավոր մեկ կենդանու բուժման դիմաց մասնագետն ընդամենը 104 դրամ է ստանում։

«Այսօրվա անասնաբույժի աշխատավարձն այն աստիճան ծիծաղելի է, որ ոչ մեկ չի ձգտում այդ մասնագիտությունն ընտրել։ Նայում ենք անասնաբույժի աշխատավարձին  և հասկանում, որ այս մասնագիտությունը գնալով մահանում է»,- ասում է Գեորգի Ավետիսյանը։

Գյուղական բնակավայրերում անասնաբույժների 24/7 հասանելիության խնդիր կա։ Իսկ դա լուրջ հետևանքներ է ունենում։ Այս մասին ահազանգում է «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի ղեկավար Կարինա Հարությունյանը։

«Կենդանիների հիվանդությունները նաև ազդում են կենդանիների մթերատվության վրա։ Այսինքն, եթե կենդանին ժամանակին բուժում չի ստանում, ֆերմերը մեծ կորուստներ է ունենում կաթի և մսի տեսանկյունից»,- ընդգծում է «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի ղեկավար Կարինա Հարությունյանը։

Անասնապահության զարգացման ծրագիրը 2014-ից է իրականացվում՝ շվեյցարական ու ավստրիական համատեղ ֆինանսավորմամբ։ 5 տարում հասցրել են 66 անասնաբուժական կետ հիմնել, որոնք 140 գյուղական բնակավայր են սպասարկում։ Այս պահին 4 հիմնական ուղղությամբ են կենտրոնացած․ Տավուշ, Լոռի, Շիրակ , Գեղարքունիք։

«Աշխատում ենք անմիջապես գյուղացիական տնտեսությունների հետ։ Խորհրդատվություն է մատուցվում, ինչպես նաև ֆերմերներին ծանոթացնում ենք անասնապահության ոլորտում առկա արդի մոտեցումներին՝ կենդանիների խնամքի ու սննդակարգի հետ կապված, ինչի արդյունքում ֆերմերը կարողանում է մեկ կենդանուց  ավելի  շատ արդյունք ստանալ»։

Անասնաբույժի օրվան ընդառաջ՝ կլինեն մարզային այցելություններ ու վերապատրաստման դասընթացներ։ Ապրիլի 25-ին Ագրարային համալսարանում նախատեսվում է գիտաժողով, որի ընթացքում մասնագիտական զեկույցներ կներկայացվեն։ Իսկ արդեն 26-ին՝ Էլիտ Պլազա հյուրանոցում մեծ համաժողով՝ նվիրված անասնաբուժությանը։

 

Նելլի Մելքոնյան