Կուտակայինի «զոհերը»․ մի պայքարի պատմություն
Հասարակություն
08.05.2017 | 19:17Երևանի մետրոպոլիտենի երեք աշխատակիցներ 2014 թվականի փետրվարի 12-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիային մասնակցելու պատճառով ազատվեցին աշխատանքից: Մինչ օրս նրանք թակել են հայաստանյան արդարադատության բոլոր դռները և ստանալով բացասական պատասխան` դիմել են ՄԻԵԴ:
Factor.am-ն անդրադարձել է իրենց իրավունքների համար պայքարի արդյունքում գործազուրկ դարձած քաղաքացիների ճակատագրին: