Վահան Շիրխանյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանին ուղղված իր 2-րդ բաց նամակը նույնքան «շոկային» կլինի, որքան առաջինը

Լուրեր

17.01.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈՒՄ․ ՀՀ-ն ինչպե՞ս է կատարել ԵՄ-ի հետ CEPA համաձայնագիրը․ մշտադիտարկման արդյունքներ
17.01.2026 | 19:51
Մասյացոտնի թեմի հոգևորականները հայտարարությամբ աջակցում են Մայր Աթոռին և թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահին
17.01.2026 | 19:30
Այսօր ԱՄՆ-ի ազդեցությունը Կովկասում շատ ավելի թույլ է, քան Խորհրդային Միության փլուզումից հետո էր․ Ջոն Բոլթոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.01.2026 | 19:20
Պապիկյանը շրջայց է կատարել ռազմական ակադեմիայի հինանորոգվող մասնաշենքում
17.01.2026 | 18:59
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
17.01.2026 | 18:34
Մահացել է դերասանուհի Զառա Արամյանը
17.01.2026 | 18:22
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
17.01.2026 | 17:59
Քննարկվել են Հայաստանի տեխնոլոգիական և թվային ապագայի զարգացման խնդիրներն ու հեռանկարները
17.01.2026 | 17:46
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
17.01.2026 | 17:30
ՆԳՆ-ն թույլ չի տվել իրանցիներին Երևանում երթ անցկացնել. քաղաքապետարանը թույլատրել է, ապա չեղարկել թույլտվությունը
17.01.2026 | 17:13
Իրավիճակը ճանապարհներին 17:05-ի դրությամբ
17.01.2026 | 16:50
Երևանում վագոն-տնակ է այրվել
17.01.2026 | 16:33
Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
17.01.2026 | 16:16
Վթար Ալագյազում. GAZel-ի ուղևորներն ու և UAZ-ի վարորդը հոսպիտալացվել են
17.01.2026 | 15:55
2025-ին Հայաստանի աշակերտները միջազգային օլիմպիադաներում նվաճել են 91 մեդալ․ ԿԳՄՍ նախարար
Բոլորը

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը չի շտապում հայտարարել, թե երբ է հրապարակվելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված իր բաց նամակի երկրորդ մասը։

«Սպասե՛նք»,- Factor.am-ի հետ զրույցում հորդորեց նա։

Հարցին, թե նախորդ բաց նամակը շատերը որակեցին շոկային, արդյոք նույնը պե՞տք է սպասել նաև նամակի 2-րդ մասից, նախկին պաշտոնյան արձագանքեց․ «Կարծում եմ, որ կլինի, սպասե՛ք, կտեսնե՛ք»։

Անդրադառնալով այն փաստին, որ իր բաց նամակում նշված 1998 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու դրվագով քրեական գործի հարուցումը մերժվել է, նախկին փոխնախարարն ասաց․ «Հաստատվել էր, որ տեղեկանքը ՀՀ քաղաքացի լինելու մասին եղել է կեղծ, բայց կար վաղեմության խնդիր»։

Իր աղմկահարույց բաց նամակի 23 կետերում, հիշեցնենք, Շիրխանյանը ներկայացրել էր 1998 -1999 թվականների իրադարձությունների իր տարբերակը, որտեղ Ռոբերտ Քոչարյանի հասցեին մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել, այդ թվում՝ Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակի, 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի դրվագներով։

Լիլիթ Շաբոյան