Ավտոմաքսատան պետը ևս ազատման դիմում է գրել․ Դավիթ Անանյանը՝ Փաշինյանի այցի հետևանքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողների հարցերին ի պատասխան՝ անդրադարձավ Արարատյան մաքսատանը Հայաստանի դրոշի հետ կապված միջադեպին, երբ վարչապետը մաքսատան մի աշխատակցի հրահանգեց աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել:

Անանյանը հիշեցրեց, որ ապրիլի 9-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է ՊԵԿ-ում, այցելել Կոմիտեի մի քանի ծառայություններ, և այցի արդյունքներով մի քանի տեսակետ հայտնել հանրությանը:

«Հիմա դուք կենտրոնացել եք մի փոքր էպիզոդի վրա, որը, ձեր կարծիքով, առերևույթ սենսացիա է պարունակում: Այն, ինչ վարչապետը տեսավ ու նրա դուրը չեկավ, նա որոշակի մտքեր արտահայտեց և կոչ կամ հորդոր ուղղեց: Այդ կոչին կամ հորդորին մեր աշխատակիցը պատասխանել է դիմում գրելով»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ աշխատանքից ազատման դիմում է գրել նաև ավտոմաքսատան պետը. «Այդ մարդկանց ընտրությունն է»:

Դավիթ Անանյանը, միաժամանակ, չցանկացավ պատասխանել հարցին՝ արդյո՞ք այս ամենում վարչապետի կողմից ճնշում չի տեսնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան