«Քուին բուրգեր» արագ սննդի կետի դիմաց տեղի ունեցած սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 19-ամյա երիտասարդ. հայտարարվել է հետախուզում

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են «Քուին բուրգեր» արագ սննդի կետի դիմաց տեղի ունեցած սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

«2019թ. մարտի 19-ին՝ ժամը 18:20-ին, Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ՝ ծնված 1990 թվականին, ով գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2019թ. մարտի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: 28-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի, ինչպես նաև վարչական շրջանների դատախազության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 2000 թվականին:

Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ. դեպքի վայրի զննությամբ՝ «Քուին բուրգեր» արագ սննդի կետի դիմացի մայթեզրին, հայտնաբերվել են արնանման հետքեր և ծալովի դանակ, վերցվել են նմուշներ, առգրավվել են տուժածի հագին դեպքի պահին եղած հագուստները, հարցաքննվել վկաներ, կատարվել է անձի ճանաչման քննչական գործողություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Որոշում է կայացվել՝ քննչական խումբ կազմելու և նախաքննությունը քննչական խմբին հանձնարարու վերաբերյալ:

Սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ դեռևս 2018 դեկտեմբերի 24-ին նույն՝ 2000թ. ծնված երիտասարդի կողմից Երևան քաղաքի Սարի Թաղ թաղամասի տներից մեկի դիմաց միջանձնային հարաբերությունների պարզաբանման կապակցությամբ ծագած վիճաբանության ժամանակ 1974թ. ծնված տղամարդուն սուր կտրող-ծակող գործիքով առերևույթ հարվածներ հասցնելու վերաբերյալ: 45-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Հաշվի առնելով, որ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ երկու հանցավոր արարքները առերևույթ կատարվել են միևնույն անձի՝ 19-ամյա երիտասարդի կողմից, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ որոշում է կայացվել՝ նշված քրեական գործերը մեկ վարույթ միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ:

Որոշում է կայացվել՝ 2000թ. ծնված երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: