Նաիրի Հունանյանն ուսումնասիրվել է որպես գործակալի թեկնածու, որպեսզի օգտագործվի տարածաշրջանի երկրներից մեկի հատուկ ծառայությունների դեմ․ Ջհանգիրյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու հանգամանքին, Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը դրա մասին խոսել է ասուլիսներից մեկում:

«2000թ. մարտի 10-ին մամլո ասուլիսի ժամանակ ես խոսել եմ այդ մասին: Այդ ասուլիսի սղագրված տարբերակը զետեղված է իմ՝ «Արդարադատության և քաղաքականության խառնարանում» գրքում, որը հրապարակվել է 2016թ.»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

«Նաիրի Հունանյանը դեռևս 1988թ. գտնվել է ազգային անվտանգության մարմինների տեսադաշտում: Նա ուսումնասիրվել է որպես գործակալի թեկնածու՝ հավաքագրման նպատակով, որպեսզի օգտագործվի տարածաշրջանի երկրներից մեկի հատուկ ծառայությունների դեմ: Ինչպես հաստատում է ԱԱ նախարարության կողմից կատարված ծառայողական քննության եզրակացությունը՝ 1999թ. գարնանը Նաիրի Հունանյանի վերաբերյալ ազգային անվտանգության մարմիններում ստացվել է տեղեկություն, որի ստուգումը համապատասխան բաժինը գլխավորող ղեկավարի կողմից անուշադրության է մատնվել: Հակված եմ մտածելու, որ նշված պաշտոնյայի կողմից ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման դեպքում հնարավոր կլիներ խափանել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»,- հայտարարել է Գագիկ Ջհանգիրյանը 2000 թ. մարտի 10-ին ասուլիսում:

Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանի մասին Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակում խոսել էր պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: «Երբ դու եկար, ԱԺ-ում իրավիճակը վաղուց և լիովին վերահսկում էր Ռազմական ոստիկանությունը, և քո նկարագրած «խառնաշփոթը» բացահայտ սուտ է: Ինձ, Ջհանգիրյանին և Գորիկ Հակոբյանին հրավիրեցիր Դեմիրճյանի աշխատասենյակ, որտեղ Գորիկ Հակոբյանը քեզ ներկայացրեց ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի օպերատիվ գործի թղթապանակը, որը գործին կցելու՝ Ջհանգիրյանի բոլոր հետագա պահանջները մերժվեցին՝ ԱԱԾ-ի կողմից «նման գործ գոյություն չունի» պատճառաբանությամբ»,- դիմելով Ռ.Քոչարյանին՝ գրել էր Վ.Շիրխանյանը:

Արմինե Ավետյան