Դեսպան Աթաբեկյանի հանդիպումը Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ

Լուրեր

03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
03.09.2026 | 19:29
Մենք նոր իրավիճակում ենք հայտնվել և փայփայում ենք, որ խաղաղությունը շարունակական լինի. ՀՀ նախագահը՝ Չեխիայի նախագահին
03.09.2026 | 19:14
ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերի փակումը «գերմանա-ռուսական մշակութային կապերի դարաշրջանի ավարտն է»․ Գյոթեի ինստիտուտի նախագահ
03.09.2026 | 19:00
Փաշինյանն օպորտունիստ է․ այսօր ԵՄ-ին հաճո քաղաքականություն է վարում, վաղն իրավիճակ փոխվի՝ կդառնա պրոռուսական․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 18:46
Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնությունը
03.09.2026 | 18:35
Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու համար
03.09.2026 | 18:28
Քրեական վարույթ է նախաձեռնվել «88» սուպերմարկետների ցանցի վերաբերյալ
03.09.2026 | 18:26
Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
03.09.2026 | 18:16
Կառավարությունը նոր վարկ կվերցնի // ՌԴ-ի հետ քննարկվում է «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցը․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 18:15
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան
03.09.2026 | 18:10
«Ուրարտու»․ «Հայկական ֆուտբոլը պետք է ունենա զարգացման իրական ճանապարհ»
03.09.2026 | 18:08
Որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունեմ Փաշինյանների հետ․ Նարեկ Նալբանդյան
03.09.2026 | 18:02
Հորս ծննդյան օրն եմ նրան տեսակցել, եղբորս չեմ կարող այցելել. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:53
Սարատովի մարզում մահափորձ է իրականացվել ՌԴ օդատիեզերական ուժերի գեներալի դեմ․ Ուկրաինան նրան կասկածում է ռազմական հանցագործությունների մեջ
Բոլորը

Մարտի 22-ին Լիբանանում դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրիի (Nabih Berri) հետ: Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից, Լիբանանի Ազգային ժողովի նախագահին փոխանցելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատասխան ուղերձը` դեսպանն ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը՝ առավել ակտիվացնելու ու ամրապնդելու հայ-լիբանանյան միջխորհրդարանական կապերը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Լիբանանի օրենսդիր մարմինների համագործակցության հեռանկարներին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական ձևաչափերով։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում անդրադառնալ խորհրդարանական հնարավոր փոխայցելությունների հեռանկարներին: