ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է կիրառել

Լուրեր

03.09.2026 | 19:29
Մենք նոր իրավիճակում ենք հայտնվել և փայփայում ենք, որ խաղաղությունը շարունակական լինի. ՀՀ նախագահը՝ Չեխիայի նախագահին
03.09.2026 | 19:14
ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերի փակումը «գերմանա-ռուսական մշակութային կապերի դարաշրջանի ավարտն է»․ Գյոթեի ինստիտուտի նախագահ
03.09.2026 | 19:00
Փաշինյանն օպորտունիստ է․ այսօր ԵՄ-ին հաճո քաղաքականություն է վարում, վաղն իրավիճակ փոխվի՝ կդառնա պրոռուսական․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 18:46
Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնությունը
03.09.2026 | 18:35
Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու համար
03.09.2026 | 18:28
Քրեական վարույթ է նախաձեռնվել «88» սուպերմարկետների ցանցի վերաբերյալ
03.09.2026 | 18:26
Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
03.09.2026 | 18:16
Կառավարությունը նոր վարկ կվերցնի // ՌԴ-ի հետ քննարկվում է «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցը․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 18:15
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան
03.09.2026 | 18:10
«Ուրարտու»․ «Հայկական ֆուտբոլը պետք է ունենա զարգացման իրական ճանապարհ»
03.09.2026 | 18:08
Որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունեմ Փաշինյանների հետ․ Նարեկ Նալբանդյան
03.09.2026 | 18:02
Հորս ծննդյան օրն եմ նրան տեսակցել, եղբորս չեմ կարող այցելել. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:53
Սարատովի մարզում մահափորձ է իրականացվել ՌԴ օդատիեզերական ուժերի գեներալի դեմ․ Ուկրաինան նրան կասկածում է ռազմական հանցագործությունների մեջ
03.09.2026 | 17:45
Նախագահականի դիմացից քարշ էին տվել որդեկորույս մորը․ ՀՀ-ն 9000 եվրո կվճարի ոստիկանների բռնի գործողությունների պատճառով 
03.09.2026 | 17:35
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ
Բոլորը

ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է կիրառել։ Այս մասին հայտնում է Riafan.ru-ն։ Պատժամիջոցները կանդրադառնան միջուկային զենքի մշակմանը մասնակցած փորձագետների և 17 իրավաբանական անձանց:

Հայտնի է, որ պատժամիջոցների տակ հայտնվել են այն փորձագետները, որոնք համագործակցել են Իրանի պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների կազմակերպության (SPND) հետ: ԱՄՆ-ում պնդում են, որ այդ կազմակերպությունը ոչ միայն մշակել է միջուկային զենքի ստեղծման տեխնոլոգիաներ, այլ զբաղվել արտերկրից դրանց ձեռքբերմամբ։

ԱՄՆ-ի կողմից սահմանափակող նոր միջոցների կիրառումից հետո իրանական այն կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց թիվը, որոնց նկատմամբ արդեն կիրառված պատժամիջոցներ կային, աճել է՝ հասնելով 960-ի։

Հիշեցնենք, որ 2018-ի գարնանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ կնքված միջուկային գործարքից և վերադառնում Թեհրանի դեմ պատժամիջոցների քաղաքականությանը։

Հոկտեմբերի վերջին Արդարադատության միջազգային դատարանը սատարել էր Թեհրանի պահանջը և վճռել, որ հակաիրանական պատժամիջոցները պետք է թուլացվեն: Որոշման մեջ նշվում էր սննդի և դեղորայքի առևտրի սահմանափակումների մասին։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն Արդարադատության միջազգային դատարանի որոշումը հաշվի չի առել։

Նելլի Մելքոնյան