«Հոկտեմբերի 27-ի գործով ԱԱԾ-ն պիտի իր ներսը նայի և գուցե դավադրություն բացահայտի»․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արթուր Վանեցյանի այսօրվա հայտարարությամբ, որով ո՛չ հաստատվել է, ո՛չ էլ հերքվել Նաիրի Հունանյանի կապը Ազգային  անվտանգության ծառայության հետ, հնարավորություն է ստեղծվում նորովի հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Հոկտեմբերի 27-ին. այսօր ասել է պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը:

«Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հնարավորություններ միշտ եղել են, եթե հիշում եք մի քանի տարի առաջ Անգլիայում տեղի ունեցան գործողություններ (Ալեքսանդր Լիտվինենկոն սպանությունից առաջ ԶԼՄ-ներին հայտարարեց, որ երևանում տեղի ունեցած հոկտեմբերի 27-ի մեջ խառն էր ռուսական հատուկ ծառայությունների մատը- խմբ. Մ. Ա), բայց Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները ես հասկացա, որ վախեր ունեն»,- ասում է Քոչարյանը:

Այսօր Հոկտեմբերի 27-ի թեման օրակարգ է վերադարձել Ռոբերտ Քոչարյանին ուղղված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակի առիթով։ Ըստ Անդրանիկ Քոչարյանի, իրավապահ մարմինները պետք է վերաբացեն 27-ի գործը և այնտեղ ներառեն Վահան Շիրխանյանի բարձրացրած հարցերը։

«Այդ հարցաշարի մեջ կարմիր թելով անցնում է Մեղրիի տարբերակի լինելությունը, որի մասին բազմիցս հաստատում արել են և՛ Վաղարշակ Հարությունյանը, և՛ Արամը Սարգսյանը»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։

Վազգեն Սարգսյանը չափազանց կարևորում էր Մեղրիի նշանակությունը, այդ մասին ասում է այն ժամանակ պաշտպանության նախարարի հրամանով Մեղրիի արտակարգ դրության պարետ նշանակված Անդրանիկ Քոչարյանը։

«Էն ժամանակ էլ պաշտպանության նախարարը խորը գիտակցում էր, ինձ ասում էր՝ ինչ ուզում ա լինի, դու Մեղրիի զորամասերի ձևավորման խնդիրը դարձրու առաջնահերթ, մնացածի՝ Ղարաբաղի, մյուս պատերազմական խնդիրներով մենք կզբաղվենք, բայց Մեղրին պետք է լինի անառիկ»,- հիշում է պարոն Քոչարյանը։

Վարչապետ Վազգեն Սարգսյանը Մեղրիի հարցին անդրադառնալով, ըստ Անդրանիկ Քոչարյանի, ասել է, որ Մեղրին ավելին է, քան տարածքը։ Այնուամենայնիվ, ինչու՞ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո Ռոբերտ Քոչարյանը չիրականացրեց Մեղրիի փոխանակումը․ «Էդ հանցագործությունից հետո, այնուամենայնիվ, ինչ-որ ծրագիր չդարձավ իրականություն, սկսած Նաիրի Բադալյանի ձեռքի պապկեն, Նաիրի Հունանյանի ինչ-որ խաբկանքները։ Վերջին հաշվով էդ ամենին դեմ կանգնեց նաև Վազգեն Սարգսյանի թողած ժառանգությունը՝ Հայոց բանակը իրա պաշտպանության նախարարի որոշումներով և Վազգենի կառավարության այն անդամներով այն մարդկանցով, որոնք, այնուամենայնիվ, չթողեցին դեպքերը զարգանան այլ ուղղությամբ»։

Այսօր պարոն Քոչարյանը Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման դեպքում պատրաստ է համագործակցել քննչական բոլոր մարմինների հետ և ասել այն ամենը, ինչ գիտի. «Մեր երկիրը պետք է իմանա, թե ինչ է տեղի ունեցել Հոկտեմբերի 27-ին։ 27-ը սովորական ռոմանտիկների հարձակում չէր, պարզվում է էդ ռոմանտիկներից մեկն ունեցել է գործակալի թղթապանակ և էստեղ պիտի ավելի խորքային նայել, էստեղ Ազգային անվտանգությունը իր համակարգի մեջ և նրա մշակած օպերատիվ ծառայությունների մեջ պետք է նայի, թե ինչ դավադրություններ են եղել»։

Հոկտեմբերի 27-ի բացահայտումը, ըստ պատգամավորի, ավելի բարդ է լինելու, քան՝ Մարտի 1-ի բացահայտումը, այն պարզ պատճառով, որ 27-ի պարագայում կան նաև աշխարհաքաղաքական շահեր։ Անդրանիկ Քոչարյանը չի հասկանում երկրորդ նախագահի թիմի հիստերիան այս օրերին Հոկտեմբերի 27-ի շուրջ ծավալված քննարկումների առիթով:

«Ռոբերտ Քոչարյանը երբ որ գիրք էր գրում, թող ստեր քիչ գրեր: Երբ որ ստեր էր գրում, չգիտես ինչու բոլորն ասում էին՝ էս ինչ լավ բաներ է գրում, բայց պետք է մենք ճշմարտությունը, չէ՞, բացահայտենք»,- վստահեցնում է պատգամավորը։

Այսօր Անդրանիկ Քոչարյանը զարմանում է նրանց վրա, որոնք նոր իշխանություններին մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին Հոկտեմբերի 27-ի հետ կապելու համար։

«Բայց էդ մեղադրողներին այլ շանս տվե՞լ եք ուրիշ բան մտածելու։ Էդ դեպքում հանեք և տվեք Նաիրի Հունանյանի և Ռոբերտ Քոչարյանի ձայնագրությունները»,- ասում է պատգամավորը։

Պարոն Քոչարյանը նկատում է, որ այսօր եզակի հնարավորություն կա բացահայտելու Հոկտեմբերի 27-ը և պետք է հարցաքննվեն բոլորը, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն այս գործի հետ։ Հարցաքննվողների մեջ նա տեսնում է նաև Սերժ Սարգսյանին։

Մհեր Արշակյան