Կար կանխամտածված դավաճանություն, լավ կլիներ՝ Շիրխանյանն այդ մասին էլ խոսեր. Պավել Մանուկյանը՝ Շահումյանի անկման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
03.09.2026 | 19:29
Մենք նոր իրավիճակում ենք հայտնվել և փայփայում ենք, որ խաղաղությունը շարունակական լինի. ՀՀ նախագահը՝ Չեխիայի նախագահին
03.09.2026 | 19:14
ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերի փակումը «գերմանա-ռուսական մշակութային կապերի դարաշրջանի ավարտն է»․ Գյոթեի ինստիտուտի նախագահ
03.09.2026 | 19:00
Փաշինյանն օպորտունիստ է․ այսօր ԵՄ-ին հաճո քաղաքականություն է վարում, վաղն իրավիճակ փոխվի՝ կդառնա պրոռուսական․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 18:46
Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնությունը
03.09.2026 | 18:35
Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու համար
Բոլորը

Factor.amի հարցազրույցն ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի հետ

Պարո՛ն Մանուկյան, «Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ այսպիսի արտահայտություն կա. «Օրեր առաջ դավաճանության սահմանին հասնող դատողություններ են հնչել Ռուսաստանին Արցախի նկատմամբ մանդատ տալու կամ մեր ապագան Ռուսաստանում տեսնելու վերաբերյալ, ինչը պարտավորեցնում է կատարել տարբեր հստակեցումներ»: Սա կարող է վերաբերել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե Արցախի հակամարտության լուծումը պետք է հանձնել ՌԴին: Դուք սատարում եք Ս.Բաբայանին: Ինչպե՞ս եք գնահատում «Սասնա Ծռեր» կուսակցության այս հայտարարությունը:

– Նախ՝ Սամվել Բաբայանն օրինակն է բերում, թե կարող է ինչ-որ մեկին մանդատ տրվել, նաև՝ Ռուսաստանին: Բայց թվարկած մյուս գերտերությունների ներկա գտնվելու շահն ինչո՞ւմն է, այդ գլուխկոտրուկը՝ Իրանի հետ հարցերը լուծելու: Այսինքն՝ Հայաստանը մի նոր, անհասկանալի թատերաբեմ ստեղծելու համար: Գաղտնիք չէ, որ Իրանը տարածաշրջանի միակ տերությունն է, որի հետ մեր կապերը միշտ էլ նորմալ են եղել, վերջին երեք տասնամյակների ընթացքում՝ առավել ևս: ՌԴ-ն, որպես գերտերություն, երկար ժամանակ տարածաշրջանում իր ներկայությունն ունեցել է և մեկ տասնյակից ավելի պայմանագրեր՝ կապված Թուրքիայի հետ, ունեցել են և նորից պատերազմել են: Այո՛, ես ինքս էլ՝ որպես ազատամարտիկ, առաջինը պայքարել եմ ռուսական կայսրության դեմ: Առաջին պայքարողներից է եղել նաև Սամվել Բաբայանը:

– Եվ հիմա Սամվել Բաբայանը, կարծես, ցանկություն ունի Արցախի կարգավորումը հիմնականում Ռուսաստանի՞ ազդեցության տակ տեղափոխելու:

– Մենք խաղացել ենք «և, և»: Արդյունքն այն է եղել, որ միշտ տարբեր իրավիճակներում մե՛կ Ադրբեջանի հետ է շահերը բախվել, մե՛կ Հայաստանի հետ, արդյունքում միշտ պատժվել ենք մենք: Բաբայան Սամվելը հայտարարեց, որ պատերազմն այլևս անխուսափելի է: Բանակը հյուծելով՝ բերեցինք կանգնեցրինք պատերազմի շեմին, փոխարենը հզորացավ Ադրբեջանը: Ասում ենք՝ զենք են տվել ռուսները: Եղբա՛յր, բայց ռուսները չասացին, որ դուք թալանեք հարազատ երկիրը տասնյակ միլիարդավոր դոլարներով և ձեր բանակը մի զինեք:

– Ձեր խոսքից կարո՞ղ ենք եզրակացնել, որ դեմ չեք Սամվել Բաբայանի այդ հայտարարությանը:

– Այս պահին ես համամիտ եմ, որ մանդատը պետք է լինի մի կողմից, վստահելի կողմից, որի շահերի տիրույթում նաև պետք է լուծվի այդ հարցը: Եթե Սամվել Բաբայանը ստիպված կլինի մեկ մատնոց հող հանձնելու, մնացածը, վստահ եմ, որ ամբողջը կհանձնեն: Արդեն ամբողջի մասին խոսակցություն գնացել էր, բոլորս էլ գիտենք՝ Լաչինի միջանցքը և մնացած տարածքները պետք է զիջվեին: Ոչ մի առարկություն չի եղել:

– Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարել է, որ մենք հող հանձնող չենք։

– Անցել է 30 տարի, և Արցախի ազգաբնակչությունը չի ավելացել, ընդհակառակը, նվազել է: Իշխանությունը, ինչպես այստեղ էր, հեռացել էր սեփական ժողովրդից: Իսկ ես վաղուց եմ հայտարարել, հենց այս տաղավարում, որ Արցախում վստահելի ձեռքեր են պետք, որոնք պետք է իշխանափոխություն անեն:

– Պարո՛ն Մանուկյան, հավանաբար կարդացել եք պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակը, որտեղ նա նորից հիշել էր 1999 թ. Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակը։ Այդ մտադրությունը, ըստ նրա, ունեցել է Ռոբերտ Քոչարյանը: Ի՞նչ գիտեք այդ մասին:

– Ճիշտն ասած՝ ես այդ մասին տեղյակ չեմ, բայց քանի որ ո՛չ նրան եմ հավատում, ո՛չ էլ նրան, դժվարանում եմ խոսել այդ տեղեկության իսկության մասին: Եղել են խոսակցություններ ժողովրդի մեջ, ես լսել եմ: Բայց ձեռնպահ կմնամ այդ հարցը քննարկելուց և իմ կարծիքը հայտնելուց: Համենայն դեպս՝ դա ճակատագրական հանցագործություն կարող եմ համարել:

– Մեջբերեմ Վահան Շիրխանյանի նամակից մեկ այլ հատված, որտեղ նա ասում է, որ 1992 թ.  հունիսին Շահումյանից ու Մարտակերտից 35 հազար փախստականներ էին հավաքվել Ստեփանակերտում, և ինքը Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ է տվել նրանց բնակեցնել Ստեփանակերտի հարակից ազատագրված գյուղերում։ Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը նրանց հրահանգել է մեկնել Հայաստան: Դուք 1992-93 թթ. եղել եք Շուշիի առանձնակի գումարտակի դասակի հրամանատար: Այդ մասին տեղյա՞կ եք եղել:

– Ավելին ասեմ, ես այդ ժամանակ եղել եմ Շահումյանում և ականատեսն եմ եղել մեզ համար առեղծվածային պայմաններում ականազերծված դաշտի: Մենք, իբր, պետք է պատրաստվեինք գրոհի, գրոհի ժամերը փոխվեցին, և ճիշտ հակառակը կատարվեց՝ թուրքերն անցան հարձակման, այսինքն՝ կար կանխամտածված դավաճանություն: Լավ կլիներ՝ Շիրխանյանն այդ մասին էլ խոսեր: Հիմա այդ երկուսից որ մեկն է ինչ արել, ես չգիտեմ: Բայց որ դավադրություն կար, դա փաստ է: Շահումյանը երբեք չէր ընկնի: Եվ այդ մասին, ցավում եմ, որ Մեղրյան Շահենն էլ լռեց, և երբ փորձեց խոսել, նրան լռեցրին ընդմիշտ, բայց խնդիրն այն է, որ ես այնտեղ եմ եղել և ականատես եմ եղել, որ խոստացված ուժերն օգնության չեկան:

– Ո՞ւմ խոստացած ուժերը:

– Այդ ժամանակվա հայաստանյան իշխանությունների:

–  Ինչո՞ւ չեկան:

– Իմ կարծիքով՝ դա շատ նման էր Արծվաշենին: Կար համապատասխանեցված գործողությունների պլան այդ ժամանակաշրջանի կայսրության հետ՝ ռուսական կայսրության: Նրանցից շատերն էլ այսօր բարձրաստիճան դեմքեր են և համարվում են առաջին նախագահ, երկրորդ և երրորդ…

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան