«Ով չի վաճառվել իշխանությանը, քաղաքական դիակ չի կարող լինել»․ ՀԱԿ անդամը հավատում է Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնության հաջողությանը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 ՀԱԿ վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը Factor.am-ի հետ զրույցում հնարավոր է համարում ընդդիմությանը միավորելու Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնության հաջողությունը։ Ըստ նրա՝ ՀԱԿ-ն ահագին ժամանակ վարչության նիստեր չի արել, սակայն եթե «Ժառանգությունը» դիմի իրենց, ՀԱԿ-ը կքննարկի առաջարկը։

ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը չի կիսում «Ելք» դաշինքի որոշ անդամների տեսակետը, թե Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս քաղաքական դիակ է։ «Ոչ միայն չեմ կիսում, այլ ասում եմ, որ դա հայտարարողներն են քաղաքական դիակ։ Նա, ով որ չի վաճառվել իշխանությանը մինչև այսօր, քաղաքական դիակ չի կարող լինել։ Քաղաքական դիակը նա է, ով որ բարիքը ձեռք բերելու համար ընդունում է ստորությունը, ստորության կանոնները։ Թող գնան, համեմատության մեջ դնեն՝ ովքեր են ավելի շատ վաճառվել այս անազգ, անհայրենիք թափթփուկներին, Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ իրենք»,- ասաց Մալխասյանը։

Մեր հիշեցմանը, թե իշխանությանը վաճառվելու հետ կապված նաև ՀԱԿ-ի հասցեին են հայտարարություններ հնչել, ՀԱԿ ներկայացուցիչն արձագանքեց․«ՀԱԿ-ը շատ հակառակորդներ ունի։ Իշխանությունը բռնազավթածները ժողովրդից թալանած ահռելի գումարների մի զգալի մասը ծախսել են ՀԱԿ-ը պառակտելու, ջլատելու, ՀԱԿ-ի շուրջ հավաքված մարդկանց կաշառելու վրա»։

Մանրամասները դիտեք Factor.am-ի հետ ՀԱԿ վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանի հարցազրույցում։

Մարինե Խառատյան