Դժգոհ եմ այդ պրոցեսի ծավալներից. Փաշինյանը՝ կոռուպցիոներներից միլիարդները բանակին փոխանցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախորդ տարվա դեկտեմբերին Ազգային ժողովի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով կոռուպցիոն բացահայտումներին, հայտարարել էր, որ առաջիկա 5 տարիների ընթացքում խնդիր են դրել ԶՈւ կարիքների համար ծախսել հավելյալ 2․5 միլիարդ դոլար:

«Այդ 2․5 մլրդ դոլարը պետք է վճարեն մեզ հայտնի կոռուպցիոներները: Եթե նրանք դա անեն կամավոր, բոլորս դա հաշվի կառնենք, բայց սա չի նշանակում, որ դա ամբողջ թալանված գումարի չափն է»,- ասել էր նա:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Factor.am-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրրքվեց, թե՞ որքան գումար են կարողացել այդ ճանապարհով այս չորս ամիսներին ուղղել բանակին: Միաժամանակ Փաշինյանից հետաքրքրվեցինք, թե ինչու՞ իրավապահ համակարգը հետեւողական չէ իր այն հայտարարություններին, որ նախկին իշխանությունների ժամանակ գործարարները ճամպրուկներով փողեր են տարել Բաղրամյան 26: Վարչապետից հետաքրքրվեցինք, թե ի վերջո ինչու՞ չպարզվեց, թե այդ գումարները պարտադրաբար էին տանում, թե՞ ոչ: Ում էին տալիս եւ ինչու:

«ՀՀ-ում կոռուցպիա է եղել, նախկին իշխանությունը կոռումպացված է եղել: Կոռուպցիան երբեմն եղել է ճամպրուկով, երբեմն՝ փոխանցումով: Հարցնում են՝ Սերժ Սարգսյանն ինչու՞ նստած չէ, որովհետեւ ես չեմ որոշողը: Քրեական գործի քննությունն է որոշողը՝ ով նստի, ով՝ չնստի»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դժգոհ է բանակին կոռուպցիոներներից փոխանցվող գումարների գործընթացից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան