Վալերի Օսիպյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ընտանեկան բռնության, փողերի լվացման դեմ պայքարը

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մարտի 18-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին:

«Ողջունելով դեսպանին՝ Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը, որը հիմնականում ուղղված է թմրամիջոցների անօրինական շրջանառության, թրաֆիքինգի, ընտանեկան բռնության, փողերի լվացման դեմ պայքարին: Համագործակցության շրջանակներում ոստիկանների համար ԱՄՆ համապատասխան փորձագետների մասնակցությամբ պարբերաբար անցկացվում են տարբեր թեմաներով սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ և փորձի փոխանակման հանդիպումներ:

Ոստիկանության պետը հույս է հայտնել, որ սերտ համագործակցությունը ոչ միայն կպահպանվի, այլև կզարգանա՝ ընդգրկելով նոր ոլորտներ:
Լին Թրեյսին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ բարձր է գնահատել Հայաստանի ոստիկանության աշխատանքը:

Դեսպանը նշել է, որ ուրախ էր հանդիպել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և քննության առնել, թե ինչպես Միացյալ Նահանգների կառավարությունը կարող է աջակցել Հայաստանի ոստիկանության կարողությունների զարգացմանն ուղղված նրա ջանքերին՝ նպաստելով երկրի ժողովրդին ծառայելու մշակույթի խորացմանը:

Խոսվել է Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման, ճանապարհային ոստիկանության բալային համակարգի ներդրման, ինչպես և համագործակցության խորացման հարցերի մասին:
Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»,- ասված է հաղորդագրությունում: