Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում ևս կակտիվացվեն բնակարանային գողությունների կանխարգելման համալիր միջոցառումները. ՀՀ դատախազություն

Լուրեր

02.07.2026 | 15:39
Եվրոպա գնացող ՔՊ-ի մտքով ո՞նց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հրաժարվում է․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:36
Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից
02.07.2026 | 15:30
Ես Ալեն Սիմոնյանն եմ ոչ պաշտոնի բերումով. ԱԺ նախագահի պաշտոնը չէ, որ ինձ հետաքրքիր է դարձրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:25
Ձեր մեղավորությամբ ՀՀ-ն վերածվել է քաղկալանավայրի՝ բաց երկնքի տակ․ Մանուկյանը դիմեց ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:22
«Ընտրական իրավունքը բացարձակ չէ․ պետություններն այն սահմանափակելու հայեցողություն ունեն»․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:15
Ես Ալենն եմ, թիկնապահների կարիք չունեմ, էդքան փող չեմ աշխատել, որ հետևիցս քցեմ ման տամ. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:10
ԵՄ-ն Հայաստանին ևս 18 մլն եվրո կտրամադրի // Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնի․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 15:01
Վրաստանում Կուլևիի վերամշակման գործարանն ամբողջությամբ կհրաժարվի ռուսական նավթից
02.07.2026 | 14:58
ԵՄ-ի հետ քննարկվել է Հայաստանում էներգիայի կուտակման կայանների կառուցմանն աջակցելու հնարավորությունը
02.07.2026 | 14:43
Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին Խամենեիի հուղարկավորության արարողությունից առաջ հարձակումների դեմ
02.07.2026 | 14:34
770 դրամ ելակի, 275 դրամ լոլիկի և 400 դրամ չերի լոլիկի յուրաքանչյուր կգ-ի արտահանման համար
02.07.2026 | 14:22
ԵՄ-ում մտադիր են սահմանափակել երեխաների մուտքը սոցցանցեր
02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ դատախազության կոլեգիայի փետրվարի 27-ի նիստում բնակարանային գողությունների դեմ պայքարն ուժեղացնելու վերաբերյալ տրված հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում մարտի 15-ին կազմակերպվել էր խորհրդակցություն՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարների և նույն վարչական շրջանների իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

 

«Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների դատախազ Սիսակ Խաչատրյանը, ներկայացնելով բնակարանային գողությունների վերաբերյալ քրեական գործերով նախորդ տարվա ցուցանիշները, նշել է, որ արձանագրված բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը մտահոգիչ է: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել է բնակարանային գողության 125 դեպք, նախորդի 65-ի դիմաց, այսինքն` 60 դեպքով ավելի: Բացահայտման ցուցանիշը կազմել է 4,2 %՝ նախորդ տարվա 10,8 %-ի դիմաց: Իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում արձանագրվել է բնակարանային գողության 53 դեպք, նախորդ տարվա 21-ի դիմաց, այսինքն` 32 դեպքով ավելի: Նշված բնույթի հանցագործություններով գրանցված դեպքերի աճի պայմաններում բացահայտման ցուցանիշը կազմել է 18,6 %՝ նախորդի 19 %-ի դիմաց:

 

Համեմատական ուսումնասիրության արդյունքում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում կատարվել է քարտեզագրում և առանձնացվել են երկու վարչական շրջաններում բնակարանային գողություններով աչքի ընկնող առավել ռիսկային գոտիները։ Բացի այդ՝ առանձնացվել և գույքագրվել է վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի մուտքերում դռների, տեսանկարահանող սարքերի առկայութան կամ բացակայության, դրանց վրա կոդավորված կամ որևէ այլ տեսակի փականների առկայության, բնակարանների պատուհաններին ճաղավանդակների առկայության կամ բացակայության, բազմաբնակարան շենքերի հարակից փողոցային և բակային հատվածների լուսավորության վերաբերյալ տեղեկատվությունը։

 

Խորհրդակցության ընթացքում մասնակիցներին կոնկրետ օրինակներով ներկայացվել է, որ թիրախավորված բնակարանների մի մասը գտնվել են բազմաբնակարան շենքերի 1-ին և 2-րդ հարկերում, որոնք ապահովված չեն եղել ճաղավանդակներով։ Որոշ դեպքերում բազմաբնակարան շենքերի մուտքի դռները բացակայել են կամ եղել են հնամաշ, դրանով իսկ՝ չծառայելով իրենց նպատակային նշանակությանը։ Բացի այդ՝ որոշ դեպքերում շենքերի մուտքի դռները չեն ունեցել ժամանակակից կոդավորվող փականներ, իսկ շքամուտքերում և շենքի հարակից փողոցային և բակային հատվածներում բացակայել է անհրաժեշտ լուսավորությունը, իսկ դեպքերի գերակշիռ մասում տեսանկարահանող սարքեր ընդհանրապես չեն եղել:

 

Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների դատախազի կողմից ոստիկանության բաժինների պետերին հստակ հանձնարարական է տրվել ավելացնել պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանների ծառայողական երթուղիները, այդ թվում՝ նաև գիշերային ժամերին՝ ուշադրությունը հատկապես կենտրոնացնելով առանձնացված ռիսկային հատվածների վրա։ Բացի այդ՝ վերջիններիս ուշադրությունը հրավիրվել է նաև բնակարանային գողությունների կատարման համար նախկինում քրեական պատասխանատվության ենթարկված և պատժից ազատված, նմանատիպ հակումներ ունեցող անձանց հաշվառման, նրանց նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև նրանց հետ տարվող պրոֆիլակտիկ աշխատանքների ոչ բավարար մակարդակի վրա՝ հստակ շեշտադրելով դրանց առավել ակտիվացման և հստակ թիրախավորման անհրաժեշտությունը:

 

Վարչական շրջանների դատախազը նախաքննական մարմինների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է բնակարանային գողությունների գործերով նախաքննության որակի էական բարելավման անհրաժեշտության վրա։ Մասնավորապես՝ առաջարկվել է հետայսու նմանատիպ հանցագործությունների գործերով նախաքննությունը հանձնարարել քննչական բաժիններում աշխատող առավել փորձառու քննիչներին։ Կարևորվել է նաև նախաքննության ընթացքում առանձին քննչական գործողությունների, մասնավորապես  դեպքի վայրի զննությունների կատարման լիարժեքության և արդյունավետության ապահովումը՝ հատկապես հանցագործների հեռանալու հնարավոր բոլոր երթուղիները ֆիքսելու, նրանց օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը պարզելու նպատակով։

 

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարները ներկայացրել են այս ոլորտում մինչ օրս կատարված աշխատանքները: Նրանց կողմից պատրաստակամություն է հայտնվել համատիրությունների հետ միասին աշխատանքներ տանել բազմաբնակարան շենքերի մուտքի դռներին  կոդավորված փականներ տեղադրելու, փողոցների լուսավորությունն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: