«Միքայել Մինասյանն ընդամենը գործիքներից մեկն էր». Կարեն Անդրեասյանը խոսում է իրեն ու ընտանիքին ահաբեկելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 23:42
Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը
25.04.2024 | 23:35
Սուրեն Պետրոսյանը հարցաքննվել է. նա այս պահին ՁՊՎ-ում է
25.04.2024 | 23:30
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Ռաֆահում գործողության. սպասում է կառավարության հավանությանը
25.04.2024 | 23:21
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
25.04.2024 | 23:15
Հունգարիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Բաքվի հետ Արցախում վերակառուցման աշխատանքներին մասնակցելու ծրագիր են մշակում
25.04.2024 | 23:11
Օկամպոն Բունդեսթագում հանդես է եկել «ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
25.04.2024 | 23:06
Պապոյանն ու Կոպիրկինը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 23:00
Իմ ներկայությունը ՀՀ-ում մի ձև է՝ վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում. Ժան-Լյուկ Մելանշոն
25.04.2024 | 22:58
Ոստիկանը մե՞րն է․ հաճախակի բռնությունների մասին արդեն միջազգային կառույցներն են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 22:28
Չիտայից 10-րդ դասարանցին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մահ ռեժիմին» գրաֆիտիի համար
25.04.2024 | 22:13
Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ
25.04.2024 | 22:00
Եթե ՌԴ-ն ուզում է աջակցել, պիտի՛ ողջունի ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը․ մի կտոր արվել է, պիտի՛ լսեինք ողջույնի խոսքեր․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը Factor.am-ի հետ զրույցում բացահայտեց, որ 2016-ին իր հրաժարականի պատճառը եղել են իր ու ընտանիքի դեմ նախկին իշխանության կողմից հրահրված ճնշումներն ու ահաբեկումները։

Դիտարկմանը, թե որպես ՄԻՊ՝ ինքը կտրուկ գնահատականներով ու հայտարարություններով հանդես չի եկել, ինչպես այսօր, Անդրեասյանը պատասխանեց. «Ես շատ վատն եմ եղել որպես ՄԻՊ, ես ինձ գնահատում եմ իսկապես շատ թերի, շատ սխալներ եմ արել, ներողություն եմ խնդրել շատ հաճախ։ Որովհետև արել եմ իմ ուժերի ներածի չափով, եղել եմ մարդիկ, որոնք վախեցրել են, ահաբեկել են ինձ, իմ ընտանիքին, և այդ ամենը եղել է մի իրավիճակ, որ ես եղել եմ զգուշավոր պաշտպան»: Կարեն Անդրեասյանը հավելեց նաև, որ գործել է 50 տոկոսի չափով. «Էն չարածի համար հիմա ափսոսում եմ»:

Թե ո՞ր պաշտոնյաներն են ահաբեկել իրեն ու ընտանիքին, Անդրեասյանը չբացահայտեց։ «Եթե ես սկսեմ մանրամասներ պատմել տարբեր ահաբեկումներից, տարբեր կուսակցություններից, տարբեր քաղաքական գործիչներից, այս պետության իմիջը չասեմ, բայց հենասյուները կարող են թեթև շարժեր ունենալ»,- հայտարարեց նա՝ հավելելով. «Ավտոմատի կրակոցի կամ որևէ ահաբեկման տակ չի կարող որևէ պաշտոնյա արդյունավետ գործել»:

Ժամանակին Կարեն Անդրեասյանի հրաժարականը մամուլում պայմանավորվեց Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ կոնֆլիկտով: «Դա կոնֆլիկտ չի եղել։ Անձնական խնդիր չեմ ունեցել ո՛չ Միքայել Մինասյանի, ո՛չ որևէ մեկի հետ ամբողջ պետական ապարատում։ Իմ դատական զեկույցից՝ 2013 թվականից հետո տեղի են ունեցել հստակ ու շատ կոնկրետ հալածանքներ տարբեր կառույցների կողմից, և ես կարող եմ ասել, որ Միքայել Մինասյանն ընդամենը գործիքներից մեկն էր։ Այն ժամանակ, երբ երկրի բարձրագույն իշխանությունը որոշում էր որևէ մեկին ոչնչացնել, հալածել, հետապնդել, մի գործիքը կարող էր լինել ԱԱԾ-ն, մի գործիքը՝ ոստիկանությունը, մյուսը՝ դատարանը, մեկն էլ՝ լրատվական դաշտը։ Քանի որ լրատվական դաշտի գործիքը բարձրագույն իշխանության ձեռքով ղեկավարում էր  Միքայել Մինասյանը, տպավորություն էր ստեղծվել, որ դա իմ ու իր միջև կոնֆլիկտ էր»,- ասաց նա:

Նախկին ՄԻՊ-ը կարծում է, որ դա իր ու այդ օրերի իշխանության միջև կոնֆլիկտ էր. «Իսկ Միքայել Մինասյանը, թերևս, հաճույքով կատարում էր այն սև գործը, որը մշտապես իր վրա էր դրված՝ իր վերահսկողության տակ եղած մամուլի միջոցով հարձակվել այս կամ այն մարդու վրա։ Էլի բաներ եմ արել, որ չեն մարսել նախկին իշխանությունները»:

Կարեն Անդրեասյանի խոսքով՝ այսօր դատական համակարգն ազատվել է վերևից եկող համակարգված կոռուպցիայից, որտեղ վերևից ներքև հրամաններով է կարգավորվում կոռուպցիան, սակայն «հիմա դատական համակարգը մնացել է անհատ կոռուպցիոներների վրա»:

«Այսինքն՝ էլի կան դատավորներ, որ այսքանից հետո, վստահաբար, զբաղվում են իրենց հին գործերով, կան դատավորներ, որոնք իրենց հին շեֆերի ասածներն են անում, բայց ես վստահ եմ, որ այսօրվա դատավորների վրա իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու իր Կառավարության, ճնշումներ չի գործադրում»,- շեշտեց նախկին ՄԻՊ-ը՝ հավելելով. «Համակարգը դեռ պահպանում է այլանդակություններ արած այն բոլոր դատավորներին, որոնց մի մասի անունները դեռ իմ զեկույցում են գրված»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան