Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտն անհիմն է և չպատճառաբանված. պաշտպանական թիմ

Լուրեր

03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
03.09.2026 | 19:29
Մենք նոր իրավիճակում ենք հայտնվել և փայփայում ենք, որ խաղաղությունը շարունակական լինի. ՀՀ նախագահը՝ Չեխիայի նախագահին
03.09.2026 | 19:14
ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերի փակումը «գերմանա-ռուսական մշակութային կապերի դարաշրջանի ավարտն է»․ Գյոթեի ինստիտուտի նախագահ
03.09.2026 | 19:00
Փաշինյանն օպորտունիստ է․ այսօր ԵՄ-ին հաճո քաղաքականություն է վարում, վաղն իրավիճակ փոխվի՝ կդառնա պրոռուսական․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 18:46
Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնությունը
03.09.2026 | 18:35
Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու համար
03.09.2026 | 18:28
Քրեական վարույթ է նախաձեռնվել «88» սուպերմարկետների ցանցի վերաբերյալ
03.09.2026 | 18:26
Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
03.09.2026 | 18:16
Կառավարությունը նոր վարկ կվերցնի // ՌԴ-ի հետ քննարկվում է «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ`բավարարվել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտնում է, որ դատական ակտի հրապարակումից հետո պաշպանական խմբին տրամադրվել է դատարանի որոշումը, որում առկա հիմնավորումների նախնական ուսումնասիրմամբ պարզ է դառնում, որ դատարանը չի անդրադարձել պաշտպանական խմբի ներկայացրած մի շարք փաստարկներին:

Համաձայն պաշտպանական կողմի հայտարարության, մասնավորապես, դատարանը չի անդրադարձել այն հիմնավորումներին, որ արտակարգ դրության հրամանագրի ստորագրումը նախագահի կողմից եղել է իրավաչափ,  համապատասխանել է ՀՀ օրենսդրությանը, բխել է նախագահի լիազորություններից, ուստի չի կատարվել որևէ ապօրինի գործողություն:

Դատարանը չի անդրադարձել նախագահի անձեռնմխելիության ինստիտուտին՝ թեև պաշտապանները ծավալուն իրավական հիմնավորումներ են ներկայացրել այն մասին, որ հանրապետության նախագահն անձեռնմխելի է և որ այս փուլում անձեռնմելիությունը հերքելն անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է:

Ռոբերտ Քոչարյանին չէր կարող ՀՀ քրեական օրենսգրքի  300.1-րդ հոդվածով մեղադրանք առաջադրվել  այն պարզ պատճառով, որ հիշյալ հոդվածով նախատեսված հանցակազմ գոյություն չի ունեցել 2008 թվականին, այսինքն՝ արարքը, եթե  նույնիսկ կատարված լիներ այդ ժամանակահատվածում հանցագործություն համարվել չէր կարող՝ ինչը խափանման միջոցը կիրառելու բացառող ակնհայտ հանգամանք է:

Պաշտպանական խմբի կողմից դատարանին ներկայացվել են ապացույցներ միևնույն դեպքերի կապակցությամբ որոնցով փաստվում է, որ դեռևս տարիներ առաջ այլ անձանց հանդեպ հիշյալ հոդվածը չի կիրառվել, իսկ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվում է՝ հետևաբար վերջինիս հանդեպ դրսևորվում  է կանխակալ և խտրական վերաբերմունք:

Ծավալուն իրավական հիմնավորումներ  է ներկայացվել  նաև առ այն, որ Զինված ուժերը կարող էին  օգտագործվել 2008 թվականին գործող օրենսդրության համաձայն՝ ինչին դատախազները և քննիչը որևէ առարկություն չեն ներկայացրել, սակայն դատարանն այս հիմնավորմանը կրկին չի անդրադարձել:

Ընդհանրապես դատական ակտում պատճառաբանական մասը գրեթե բացակայում է՝ դատարանը պարզապես վերաշարադրել է քննիչի միջնորդությամբ ներկայացված նյութերի անունները և նշել,  որ դրանցով հաստատվում է հիմնավոր կասկածն առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է կատարած լինել իրեն մեղսագրվող արաքը:

Բացի վերոգրյալ հիմնավորումները, դատարանին կետ առ կետ ներկայացվել է, որ ՀՔԾ քննիչի միջնորդությունը և հիմնավոր կասկածի առկայությունը չի հաստատվում քննիչի ներկայացրած նյութերով․ հակառակը՝  քրեական գործի նյութերից պաշտապանները դատարանին  են ներկայացրել նյութեր և ապացույցներ, որոնք ուղղակիորեն բացառում են հիմնավոր կասկածի առկայությունը: Այս փաստարկներին  ևս դատարանը որևէ կերպ չի անդրադարձել:

Դատարանին պաշտպանները դիրքորոշում են հայտնել, որ քրեական գործում առկա նյութերից հետևում է, որ որևէ անձ ցուցմունք չի տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ,  հակառակը՝ քրեական գործի նյութերով հաստատվում է  պաշտպանական կողմի դիրքորոշումը՝ հետևաբար ոչ միայն որևէ հանգամանքով չի հաստատվում գործի քննության խոչընդոտելու հնարավորությունն այլև խոչընդոտելու փորձ կատարելու տրամաբանությունը:

Միևնույն ժամանակ քննիչը և դատախազները հրաժարվել են հայտնել և դատարանին ներկայացնել, թե կոնկրետ ում նկատմամբ և ինչպիսի ազդեցությամբ կարող է խոչընդոտ ստեղծվել գործի քննության համար, չեն նշել այնպիսի ապացույցներ, որոնք ուղղված են Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Դատարանը չի պատճառաբանել նաև, թե կոնկրետ ինչ հանգամանքով է պայմանավորված խոչընդոտելու հիմքի առկայությունը:

Պաշտպանական խումբը դատական ակտը համարում է անհիմն և չպատճառաբանված և սեղմ ժամկետներում վերաքննիչ բողոք է ներկայացվելու: