Նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության. ՀՔԾ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: ՀՔԾ-ի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Մարտի 1-ի քրեական գործից անջատված մասով մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով` վարույթն իրականացնող մարմինն այդ մասին հայտնել է կողմերին և նրանց տրամադրել գործի նյութերը: Դրանից հետո զանգվածային լրատվամիջոցներով պարբերաբար հրապարակվում են հիշյալ քրեական գործով նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Մասնավորապես, 2019թ.-ի մարտի 14-ին և 15-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է կամ, հենց հիշյալ լրատվամիջոցի բնորոշմամբ, օրաթերթի «ձեռքում են հայտնվել» ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի և ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գագիկ Մելքոնյանի` որպես վկա հարցաքննության արձանագրություններից որոշ հատվածներ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի համաձայն` քրեական գործի նախաքննությունն ավարտվում է մեղադրական եզրակացություն (…) կազմելով: Այս առնչությամբ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ մինչ նախաքննության ավարտը քրեական դատավարության կողմերը չեն կարող նախաքննական գաղտնիքը բացահայտող տեղեկություններ հրապարակել կամ փոխանցել այլ անձանց, այդ թվում` լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քանի որ, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի  342-րդ հոդվածի, առանց քննիչի, դատախազի կամ հետաքննություն կատարող անձի  թույլտվության՝ քրեական գործին առնչվող նախաքննության տվյալները հրապարակելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:

Վերոգրյալը հաշվի առնելով` լրատվամիջոցներին խնդրում ենք զերծ մնալ դատավարության որոշ անբարեխիղճ մասնակիցների կողմից տեղեկությունների արտահոսքի արդյունքում «հասանելի» դարձած` նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումից»: