«Ջազվե» ընկերությունը կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաները

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ջազվե» ընկերությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաները: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Սիրելի երևանցիներ, այն ինչ այս օրերին տեղի է ունենում Օպերայի տարածքում ցավալի իրողություն է, որը շտկելու ու իրադարձություններն իրենց ճիշտ հուն վերադարձնելու պատասխանատվությունը յուրաքանչյուրինս է։

Իրենց աշխատանքային առօրյա օրակարգը ոչ իրենց կամքով ցուցարարի ճակատագրի հետ փոխած մարդիկ այսօր քաշքշվեցին, գետնին տապալվեցին, ոմանք նաև վիրավորվեցին։ Ցավոք տուժողներ եղան նաև ոստիկանական ուժերից, ու ինքնին այս փաստը գոնե մեզ հուշում է, որ պետք է կանգ առնել անհապաղ։

Ոչ մի բիզնես շահ ու ոչ մի քաղաքականություն մարդկային կյանք չարժե ու մենք դա հստակ գիտակցում ենք։

Կտրականապես դեմ լինելով ժողովրդի տարբեր հատվածներ իրար դեմ լարելու նոր ձևավորված ավանդույթին՝ ցանկանում ենք ընդգծել, որ մենք միշտ եղել ենք աշխատանքային խնդիրները կարգավորելու ու երկխոսության ճանապարհով հարթելու կողմնակիցը։

Ցավոք այս անգամ մեզ հետ երկխոսել չկամեցան ու որոշեցին շփվել ուժի լեզվով։ Ինչևէ, այսօրվա քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ ստանձնել են պատասխանատվություն քաղաքի բարեկարգման համար, ու մենք մաղթում ենք իրենց սկսած գործում հաջողություն։ Ժամանակը ցույց կտա, թե որքանով էին նրանց այս քայլերն արդարացված ու որքանով էին նրանց առաջ բերած մոտիվներն ազնիվ։ Հաշվի առնելով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը՝ կոչ ենք անում մեր բոլոր գործընկեր սրճարանների սեփականատերերին և աշխատակիցներին դադարեցնել բողոքի ակցիաները և պայքարը տեղափոխել բացառապես իրավական հարթություն։

«Ջազվե» ընկերության համասեփականատեր Արմեն Պետրոսյան»