ՀՀ ԱԻՆ-ը և Պարենի համաշխարհային ծրագիրը նախանշում են համագործակցության շրջանակները

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը մարտի 14-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցիչ և տնօրեն Ելենա Միլոշևիչին: Հանդիպման նպատակն էր քննարկել 2019-2024թթ. ազգային ռազմավարության պլանն, ինչպես նաև պլանի շրջանակներում հնարավոր երկկողմ համագործակցության հետ կապված հարցերը: Այս մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Ողջունելով ՀՀ-ում միջազգային կառույցի ներկայացուցչին՝ Արա Նազարյանը նշեց, որ դեռևս 2018թ. հունվարի 25-ին Նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի ՊՀԾ հնգամյա ռազմավարական պլանի քննարկման վերաբերյալ հանդիպում: Հանդիպման շրջանակներում քննարկվել է ուսումնական հաստատություններում սննդի արագ պատրաստման և բաշխման կետերի ստեղծման հարցը, որոնք աղետի ժամանակ կծառայեն որպես արձագանքող ուժերի (փրկարարական և անհետաձգելի աշխատանքներ իրականացնող ուժերի) համար սննդի ապահովման կետեր:

Արա Նազարյանն ասաց, որ ՄԱԿ-ի ՊՀԾ-ն գործընթացն իրականացնելու համար ԱԻՆ-ից ակնկալում էր համապատասխան տարածքների հատկացում: Իր հերթին ԱԻՆ Փրկարար ծառայության կողմից հարցը քննարկելու նպատակով ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պետք է ներկայացներ տարածքների վերաբերյալ տեխնիկական բնութագրեր, ինչը սակայն հետագա արձագանք չի ստացել: Այս համատեքստում կողմերը պայմանավորվեցին ակտիվացնել ծրագրի իրականացումը:

Ելենա Միլոշևիչը նշեց, որ ՊՀԾ-ն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1993 թ.-ին՝ իրականացնելով մարդասիրական ծրագրեր: Կառույցի ներկայացուցիչը հատուկ ընդգծեց, որ ՀՀ կառավարության, համայնքների և բնակչության ջանքերի շնորհիվ մարդասիրական օգնության փուլին փոխարինելու է եկել զարգացման ծրագրերի շրջանը:

Ելենա Միլոշևիչն ասաց, որ ՊՀԾ-ն հայտնի է որպես արտակարգ իրավիճակներում առաջինն արձագանքող միջազգային կառույց՝ այս համատեքստում առանձնահատուկ կարևորով Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությունը: Ըստ նրա՝ հնգամյա ռազմավարության պլանը ներկայումս գտնվում է մշակման փուլում, և այս տեսանկյունից իրենց համար ավելի քան կարևոր է ծանոթանալ ՀՀ պատկան կառույցների, մասնավորապես՝ ԱԻՆ-ի կողմից առաջ քաշվող առաջնահերթություններին:

Արա Նազարյանն իր հերթին նշեց, որ ԱԻՆ-ը և նախարարութան կազմում ընդգրկված կառույցներն իրականացնում են բազմակողմանի առաքելություն՝ առանձնահանուկ կարևորելով աղետների ժամանակ տարհանման, տարհանվածների կենսաապահովման գործում Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը:

Կողմերը երկուստեք կարևորեցին պարենային ապահովվածության, պահեստների ստեղծման և լոգիստիկայի հարցերում երկկողմ փոխգործակցությունը:

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվեցին երկկողմ առաջարկությունները մանրամասն քննարկելուց հետո նախանշել համագործակցության շրջանակները՝ անհրաժեշտության դեպքում անցկացնելով լրացուցիչ հանդիպում: