Այդպիսի բան լինել չի կարող. Հայկ Ալումյանը փոխանցում է կաշառքի մեղադրանքի մասին Քոչարյանի խոսքերը

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկշթայանի նախագահությամբ, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ մարտի 15-ին ժամը 15:00-ին:

Հիշեցնենք, որ դատարանը երկու օր քննեց Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը: Այսօրվա նիստին մասնակցում էր նաև Ռոբերտ Քոչարյանը, որը բավական երկար բացատրություն է տվել՝ մոտ 40 րոպե:

«Մանրամասն ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել փետրվարի 19-ից սկսած՝ մինչև մարտի 2-ը: Ես պարոն Քոչարյանի փոխարեն հիմա մանրամասներ չեմ ներկայացնի: Մինչև հիմա մենք ինչ բարձրաձայնել ենք, նույն բաներն են՝ արդեն իր տեսանկյունից՝ առաջին դեմքից»,- ասաց Ալումյանը:

Հարցին, թե առաջադրված նոր մեղադրանքի՝ կաշառքի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը որևէ հայտարարություն արե՞ց, պաշտպանը դրական պատասխանեց՝ հավելելով. «Բացարձակ անհիմն մեղադրանք է, մենք այդ նյութերը վերլուծեցինք, որի հիման վրա նախաքննական մարմինը փորձում է ցույց տալ, թե կա հիմնավոր կասկած, կա ողջամիտ կասկած, որ այդպիս դեպք է տեղի ունեցել, մանրամասն վերլուծվեց դա»,- ասաց նա:

Լրագրողի հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ ասաց կաշառքի վերաբերյալ, պաշտպանը պատասխանեց. «Ասաց, որ դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, այդպիսի բան լինել չէր կարող»:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար: Նա դեկտեմբերի 7-ից անազատության մեջ է:

Լիլիթ Շաբոյան