Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Ժնևում առաջարկել է 1951-ի՝փախստականների կոնվենցիան բարեփոխել

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միավորված ազգերի կազմակերպության Փասխտականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նախաձեռնությամբ Ժնևում տեղի է ունենում Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ապաստանի համակարգի որակի բարելավմանը նվիրված համաժողով, որն առաջինն է բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ Համաժողովին մասնակցում է նաև ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության (ՏԿԶՆ ՄԾ) պատվիրակությունը՝ պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում են ՏԿԶՆ ՄԾ լրատվական ծառայությունից, ապաստանի համակարգի որակի բարելավման գործընթացում Հայաստանն ակտիվորեն ընդգրկված է 2013 թվականից։ Նախաձեռնությունը մի շարք հաջողություններ է գրանցել Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Ադրբեջանում, Ուկրաինայում։ Ոլորտի մարտահրավերները՝ հիմնված վեց երկրներում փախստականների պաշտպանության և ապաստանի ոլորտի վերջին օրինաչափությունների վրա, քննարկվում են տվյալ երկրների կառավարությունների և ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համատեղ։ Համաժողովի ընթացքում ՄԱԿ ՓԳՀ-ն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը կառավարություններին ոլորտում ծառացած խնդիրների լուծումները փնտրելու և իրականացնելու գործում։

Համաժողովում Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադարձել է ազգային անվտանգության պաշտպանությանը՝ փախստականների պաշտպանության համակարգը չխաթարելու համատեքստում:

Մասնավորապես, ՄԾ պետն ընդգծել է, որ այս ոլորտում կարևոր է ոչ միայն իրավական, այլ հատկապես քաղաքական մոտեցում ցուցաբերելը: «Ցանկանում եմ մասնավորեցնել ազգային անվտանգության հետ կապված առանձնահատկությունները և մատնանշել, որ մենք շարունակում ենք համագործակցությունն Ազգային անվտանգության ծառայության հետ՝ փորձելով բալանսավորել ազգային անվտանգությունն ու փախստականների պաշտպանությունը»,- նշել է Արմեն Ղազարյանը:

Միգրացիոն ծառայության պետը մատնանշել է այդ ոլորտում առկա խնդիրները, ինչպես օրինակ այն, որ փախստականների ինստիտուտն օգտագործվում է՝ խուսափելու հանցագործության համար պատիժ կրելուց: «Այդ ինստիտուտն օգտագործվում է նաև դասալքության, ահաբեկչության նպատակներով և Հայաստանի Հանրապետության առանձնահատուկ տարածքային֊, քաղաքական իրավիճակն այս առումով լուրջ մարտահրավերներ է ենթադրում»,- նկատել է Արմեն Ղազարյանը:

Համաժողովի ընթացքում առաջարկվել է ստեղծել միասնական տեղեկատվական հարթակ, ստեղծել արդյունավետ ինստիտուտ, որը կբալանսավորի նշված խնդիրների լուծումը:

Իր խոսքում Հայաստանի միգրացիոն ծառայության պետն ընդգծել է, որ  Փախստականների կոնվենցիան ընդունվել է 1951 թվականին և ժամանակն է՝ այն բարեփոխել ժամանակակից մարտահրավերներին համահունչ: «Պետք է հասնել նրան, որ փախստականների պաշտպանությունը չչարաշահվի և չվերածվի «ապաստանի առևտրի»:  Անհրաժեշտ է նոր շունչ տալ կոնվենցիային, որը հաշվի կառնի այսօր աշխարհում ի հայտ եկած նոր վտանգավոր ռիսկերը»,- իր խոսքը եզրափակել է Արմեն Ղազարյանը:

Համաժողովին հաջորդել է աշխատանքային ճաշը՝ միջազգային պաշտպանության հարցերով ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատար Վոլկան Տյուրկի (Volkan Türk) մասնակցությամբ: