Արսեն Թորոսյանի գրառումից հետո «Իմ քայլում» թեժ քննարկում է եղել. պատգամավորները սրտնեղել են, անուններ են պահանջում

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքում գրառում է կատարել, որը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից թեժ քննարկման թեմա է դարձել:

Մասնավորապես, Արսեն Թորոսյանը գրել է՝ տպավորություններ ունի, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում տեսնել երկրի առողջապահական համակարգում։ « Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է մնար նույնը՝ պետական թալանված փողերը չպետք է վերադարձվեին, քանի որ դա «գործ տալ է», գլխուղեղի իշեմիկ կաթվածի ծրագիրը չպետք է ներդրվեր, քանի որ որոշ բուժհիմնարկներ զարգացած չեն այնքան, որ կարողանան դա իրականացնել, սանիտարական ավիացիան չպետք է գործի Հայաստանում, քանի որ իրենք ոչ մի գրամ ներդրում չեն ունեցել դրա կայացման մեջ և այլն։ Անկեղծ ասած օգնություն չեմ էլ ակնկալում նրանցից, բայց և թույլ չեմ տա որևէ արհեստական խոչընդոտ այդ կարևոր ծրագրերի իրականացման ընթացքում ու չեմ վարանի իրերը կոչել իրենց անուններով, ինչպես միշտ։ Մի բան բոլորի համար թող պարզ լինի. ես այս պատասխանատու գործում ունեմ գեթ մեկ առաքելություն՝ բերել դրական փոփոխություններ մեր երկրի առողջապահական համակարգում և բնակչության առողջության մեջ։ Այլ շահեր, ի տարբերություն ոմանց, ոչ ունեցել եմ, ոչ էլ ունեմ»,- գրել է նա։

«Իմ քայլի» պատգամավորներից ոմանք, ըստ մեր աղբյուրների, Թորոսյանի այս քայլը որակել են որպես ապտակ խմբակցության հեղինակությանը:

Առանձին պատգամավորներ առաջարկել են խմբակցության ղեկավարությանը, որ Արսեն Թորոսյանից անուններ պահանջեն, որպեսզի մյուսներն անհարկի չթիրախավորվեն հասարակության կողմից:

Մեկ այլ պատգամավոր էլ նախարարի գրառումը համարել է անհարգալից վերաբերմունք խմբակցության բոլոր անդամների նկատմամբ: Արսեն Թորոսյանի գրառումից նեղսրտած պատգամավորներին հանդարտության կոչեր է հղել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Լիլիթ մակունցը մեկ ուշագրավ ակնարկ է արել, մասնավորապես, նշել է, որ պետք է սկսեն քննարկել, թե ով ումից առաջ ինչ է արել:

Factor.am-ը տեղեկությունների շուրջ մեկնաբանութուն փորձեց ստանալ Լիլիթ Մակունցից: Նա մեր զանգերին չպատասխանեց: Քննարկմանը մասնակցած պատգամավորներից Վիկտոր Ենգիբարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ առաջիկայում խմբակցության նիստ է հրավիրվելու, որտեղ որ քննարկվելու է այդ հարցը:

«Շաբաթվա ընթացքում խմբակցության նիստ կունենանք, կքննարկենք: Ես չգիտեմ, թե ում է ուղղված: Ինքս շահագրգռված եմ, որ իմանանք, թե ում մասին է խոսքը: Ես պնդելու եմ, որ իմանանք, որովոհտեւ սա շատ հաճելի իրավիճակ չէ: Պետք է իմանանք ով է այդ պատգամավորը եւ համապատասխան հետեւություններ անենք»,- ասաց նա:

Factor.am-ը տեղեկացավ, որ խմբակցության նիստը տեղի է ունենալու մարտի 15-ին, որտեղ քննարկվելու է նաեւ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին խմբակցություն հրավիրելու եւ պարզաբանումներ ստանալու հարցը:

Նարեկ Կիրակոսյան