Տարածաշրջանի հակամարտությունները չպետք է տեղափոխվեն Վրաստանի տարածք. Սալոմե Զուրաբիշվիլի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք ոչ միայն հարևան, այլև բարեկամ երկրներ ենք, ապրում ենք մի տարածաշրջանում, որի համար վճռական են կայունությունը և խաղաղությունը:

Մարտի 13-ին Երևանում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նրա խոսքով՝ մեր տարածաշրջանում շատ մարտահրավերներ կան և անհրաժեշտ է, որպեսզի առկա հակամարտությունները լուծվեն խաղաղ ճանապարհով:

«Այդ հակամարտությունները դանդաղեցնում են մեր առաջընթացն ու զարգացումը: Դա պետք է լինի բանակցությունների և երկխոսության միջոցով, սա մեր խորը համոզմունքն է»,- հավելեց Վրաստանի նախագահը:

Զուրաբիշվիլին հայտարարեց նաև, որ Վրաստանի համար կարևոր է, որպեսզի տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները չտեղափոխվեն Վրաստանի տարածք. «Մեզ համար անչափ կարևոր է, որ այն մարդիկ, ովքեր ապրում են Վրաստանում՝ հայկական ծագմամբ Վրաստանի քաղաքացիները կամ ադրբեջանցիները, որոնք Վրաստանի քաղաքացիներ են, խաղաղ ապրեն մեր երկրում և մեր երկրի քաղաքականության, տնտեսության և մշակույթի մեջ ինտեգրված լինեն»:

Մանրամասները՝ տեսանյութում: