Դավիթ Սանասարյանը առարկություններ է ներկայացրել էթիկայի հանձնաժողով

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը՝ ԵՊՀ ռեկտորի դիմումի հիման վրա, 2019 թվականի փետրվարի 26-ին որոշում է կայացրել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի վրաբերյալ էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով վարույթ հարուցելու մասին. տեղեկացնու են ՊՎԾ-ից:

Օրենքով սահմանված կարգով Դավիթ Սանասարյանը առարկություններ և վարույթի կարճման հիմքեր է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ վերոնշյալ որոշման վերաբերյալ։

Հիշյալ փաստաթղթում Ծառայության ղեկավարը նախ անդրադարձել է Հանձնաժողովի կողմից կայացված որոշման իրավական հիմքերին, ինչի արդյունքում վեր են հանվել և վերլուծվել մի շարք իրավական նորմեր, որոնք հաստատել են նշյալ վարույթի՝ իրավական առումով չհիմնավորված լինելու հանգամանքը, անդրադարձ է կատարվել նաև ԵՊՀ ռեկտորի դիմումում արծարծված հարցերին, այդ համատեքստում ընդգծվել է, որ Ծառայության անունից հրապարակայնորեն բարձրաձայնված բոլոր հայտարարությունների հիմքում ընկած են եղել Պետական վերահսկողական ծառայության կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում հայտնի դարձած տեղեկությունները, հայտարարությունները կատարվել են հաշվի առնելով քննարկվող հարցի կարևորությունը, դրա նկատմամբ հանրային հետաքրքրությունը և տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքները, ընդ որում՝ համապատասխան հայտարարություններ կատարելիս Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից դրսևորվել է զսպվածություն և անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանում, մասնավորապես՝ վերջինիս կողմից բազմիցս նշվել է, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված ենթադրյալ խախտումների վերաբերյալ իրավական գնահատական կտրվի իրավապահ մարմինների կողմից, իսկ խախտումներն ու դրանք կատարած անձանց շրջանակը որևէ կերպ չեն անհատականացվել: