Հայ-վրացական համագործակցությունը հսկայական ներուժ ունի, և ամեն ինչ պետք է անել, որ այն լինի շատ ավելի խորը և շահավետ. տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախագահների առանձնազրույցը

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի եւ Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը:

Ողջունելով Վրաստանի նախագահին և շնորհակալություն հայտնելով նրան իր հրավերն ընդունելու և Հայաստան այցելելու համար՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ հայ և վրացի ժողովուրդները հազարամյակների բարեկամական պատմություն ունեն, որը, վստահաբար, շարունակվելու է նաև հետագա հազարամյակներում: «Ինձ համար շատ թարմ են հաճելի հիշողությունները, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ Վրաստանում մասնակից եղա շատ գեղեցիկ արարողության՝ Ձեր երդմնակալությանը,- ասել է նախագահ Սարգսյանը:- Շատ ուշադիր հետևում եմ Ձեր ակտիվ գործունեությանը, մանավանդ արտաքին քաղաքականության ոլորտում»:

Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ սկսած մշակույթից մինչև գիտություն, ժամանակակից տեխնոլոգիաներ, հսկայական ներուժ ունի, և ամեն ինչ պետք է անել, որ այդ համագործակցությունը լինի ավելի խորը և շատ շահավետ:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահին հյուրընկալության համար, նշել է, որ Արմեն Սարգսյանն իր երդմնակալության արարողությանը մասնակցած  միակ նախագահն էր:«Դա ինձ համար մեծ պատիվ էր,-ասել է Վրաստանի նախագահը:- Դա մեր երկու երկրների միջև բարեկամության նշան էր, ինչը ես անձամբ և մեր հասարակությունը բարձր ենք գնահատում»:

Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ երկու ժողովուրդները միասին երկար ճանապարհ ունեն անցնելու, և նրանցից է կախված, թե ինչպես կօգտագործեն տարածաշրջանում առկա մեծ ներուժը: Վրաստանի նախագահն ասել է, որ երկու երկրներին միավորում են ոչ միան աշխարհագրությունը, պատմությունը, այլև Վրաստանի հայ բնակչությունը