Գյուղացիները ջրի մատակարարման ժամկետների հետ կապված որևէ խնդիր չեն ունենա․ Կամո Սարգսյան

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Կամո Սարգսյանն  այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացնելով գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ Ջրային կոմիտեի կողմից ոռոգման համակարգում իրականացվող նախապատրաստական աշխատանքները, նշեց, որ աշխատանքներ են տարվում և՛ ներքին ցանցերի, և՛ մայր ջրանցքների հետ կապված:

Ըստ Սարգսյանի՝ հիմնականում իրականացվում են մաքրման և վերանորոգման աշխատանքներ:

«Այս փուլում դրանք ընթացքի մեջ են և իրականացվում են այն հատվածներում, որտեղ գյուղատնտեսական աշխատանքներն ավելի վաղ են սկսվում: Տարվա ընթացքում նախատեսվում են աշխատանքներ նաև ոռոգման համակարգերի բարելավման ուղղությամբ»,- ասաց Կամո Սարգսյանը:

Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատարը նաև հավաստիացրեց, որ գյուղացիները ջրի մատակարարման ժամկետների հետ կապված որևէ խնդիր չեն ունենա, իսկ ջրի պահանջարկի դեպքում անհրաժեշտ մատակարարումը կապահովվի:

Ըստ Սարգսյանի՝ թեև ջրամբարների լցվածության աստիճանի մասին դեռ չեն կարող հստակ թիվ հնչեցնել, քանի որ հալոցքը դեռ շարունակվում է, սակայն այս պահին ջրամբարների լցվածությունը համահունչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ:

Ասուլիսին ներկա Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանն էլ նշեց, որ կախված բնակլիմայական պայմաններից՝ կոմիտեն պատրաստ է ժամանակին և որակյալ ջրամատակարարում իրականացնել 2019 թվականի ընթացքում:

«Իհարկե, խնդիրներ շատ ունենք համակարգում, մասնավորապես, ներքին ցանցերը վերանորոգման կարիք ունեն: Մոտ 2 հազար 100 կմ մայր ջրանցք պետք է մաքրվի և նորոգվի, ներտնտեսային ցանցը նորոգելու խնդիր ունի»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ  15 ջրօգտագործող ընկերությունների կողմից սպասարկվում են 200 հազար ջրօգտագործող, որոնց կողմից հնչեցվող դժգոհություններին արձագանքում են օպերատիվ։

«Բոլոր դժգոհություններին օպերատիվ ձևով արձագանքում ենք և արագ լուծում տալիս: Մենք ունենք թեժ գիծ, որտեղ կարող են գյուղացիները խնդիրը ներկայացնել: Նշեմ, որ բողոքների դեպքում մենք հարցն ուսումնասիրում ենք երկկողմանի»,- ասաց նա։

 

Աղավնի Սուքիասյան