Հերիքնազ Տիգրանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ու դրա անդամներին ներկայացվող չափորոշիչների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն է տեսնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններով ընդամենը ապահովվելու է հայտարարագրման մեխանիզմների շարունակականությունը, որից հետո կարող են առաջարկել փոփոխություններ «Հանրային ծառայությունների մասին»  և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներում։

Ըստ պատգամավորի՝ թեև 2017 թվականին ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը, բայց այն այդպես էլ չձևավորվեց։

«Նախկինում չգտնվելով ԱԺ-ում, երբ ես այս օրենսդրական նախաձեռնությանը հետևում էի որպես ՀԿ-ի ներկայացուցիչ, մենք արեցինք հայտարարություն, որ այդ հանձնաժոովի ձևավորման համար մրցութային խորհրդի ձևավորումը եղել է ոչ այնքան թափանցիկ և հրապարակային, հետևաբար մենք կասկածի տակ էինք դնում այդ կառույցի թափանցիկությունը»,- ասաց  Հերիքնազ Տիգրանյանը։

Վերջինս նաև նշեց, որ կարծում է, որ ձեռնամուխ կլինեն օրենսդրական փոփոխությունների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձաժողովի անդամներին ներկայացվող պահանջների և դրա ձևավորման մեխանիզմների վերաբերյալ։

Նշենք, որ պատգամավորների ելույթից հետո «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովն ընդունեց 113 կողմ ձայնով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան