Հայաստանում ռուսական ռազմաբազան՝ ԻՊ-ի թիրա՞խ․ կարծիքներ Լավրովի հայտարարության մասին

Լուրեր

12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
Բոլորը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր անդրադարձել է ԻՊ-ի դեմ պայքարին՝ հայտարարելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ուժային կառույցները մշտապես պատրաստ են համապատասխան գործողությունների: 

«Պատրաստ են նաև ռուսական ռազմաբազաները, որոնք տեղակայված են Տաջիկստանում, Կիրգիզստանում և Հայաստանում»,-մասնավորապես ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այն կարծիքին է, որ այս հայտարարության հիմքում պետք է տեսնել ՌԴ-Արևմուտք լարված հարաբերությունները և ՌԴ-ի մտադրությունը՝  ցույց տալ, որ միայնակ չէ։

Այս մասին Սաֆարյանն ասաց Factor.am-ի հետ զրույցում:

«Հիմնական ակունքները պետք  է փնտրել ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների հարթության մեջ․ ՌԴ-ն դիրքավորվում է և  ներառում  նաև ՀԱՊԿ անդամ երկրներին։ Սրանով ինքն  ուզում է  ցույց տալ, որ միայնակ չէ, և ՀԱՊԿ անդամ երկրներն ակտիվորեն ներգրավված են ԻՊ-ի դեմ պայքարում»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք այս հայտարարությունից հետո Հայաստանը ԻՊ-ի կողմից չի՞ ընկալվի որպես թիրախ, Սաֆարյանը դրական պատասխան տվեց:

«Տեռորիզմի ռիսկերի մասին կարող ենք խոսել Հայաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների մասով»,- ասաց նա։

Ըստ Սաֆարյանի՝ այս հայտարարությունից հետո Հայաստանը ԻՊ-ի կողմից կարող է ընկալվել որպես ահակաբեկչության թիրախ՝ չնայած այն հանգամանքին, որ ԻՊ-ի համար «ոչ կարևոր երկիր է:

«Հենց ռուսական ռազմաբազան կարող է լինել թիրախ»,- ասաց նա։

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը Սերգեյ Լավրովի հայտարարությունը դիտարկում է «ՌԴ-ի կողմից շահարկվող վտանգների շարքից»:

«Կարծում եմ, որ Լավրովի հայտարարությունը պրոպագանդիստական բնույթի է, և պետք է փիլիսոփայորեն մոտենալ  դրան, և ոչ ավելին»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի համար այդ հայտարարության հետևանքներին, Մեհրաբյանի կարծիքով այս պահին Հայաստանը որևէ կերպ հետաքրքիր չէ ԻՊ-ին:

«Գոնե այս պահին զերծ է վտանգներից,  բայց իհարկե Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ամենօրյա պարտականությունների շրջանակում  պետք  է ուշադրության կենտրոնում պահի այդ հայտարարությունը»,- ասաց նա։

Մեր մյուս զրուցակիցը՝ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ կարծում է, որ հայտարարությունն արվել է հաշվի առնելով,  որ ռազմաբազաները տեղակայված են ՀԱՊԿ անդամ երկրներում:

«Չեմ կարծում, որ այդ հայտարարության հետևանքով Հայաստանը թիրախավորվի ԻՊ-ի կողմից, քանի որ ԻՊ-ն այժմ ծանր վիճակում է, և  չեմ կարծում, որ մոտ ապագայում վտանգավոր լինի ՀՀ-ի կամ որևէ այլ երկրի համար»,- ասաց նա։

 

Սեդա Ղուկասյան