Արման Թաթոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին և Բունդեսթագի պաշտոնաթող հանձնակատարին

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Գերմանիայի Բունդեսթագում Զինված ուժերի պաշտոնաթող հանձնակատար Ռայնհոլդ Ռոբբենին: Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավային Կովկասի տնօրեն Ֆելիքս Հեթը:

 

Արման Թաթոյանը կարևորել է քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ, ինչպես նաև աշխատանքը Պաշտպանության նախարարության, Խորհրդարանի ու քաղաքացիական հասարակության հետ և ծանոթացրել զինծառայողների իրավունքների հարցով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշում ներկայացնելու փորձին: Պաշտպանը կարևորել է նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանության, ինչպես նաև Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությունը:

 

Ռայնհոլդ Ռոբբենն ներկայացրել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության գերմանական փորձը և ինստիտուտուցիոնալ առանձնահատկությունները, զինվորական հաստատություններ անարգել այցեր իրականացնելու իրավասությունը և այլն:

 

Հանդիպման ընթացքում կողմերը հատկապես կարևորել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության թափանցիկությունը և դրանց նկատմամբ խորհրդարանական ու հասարակական վերահսկողությունը՝ երկրի համար զինված ուժերի դերակատարությունը գնահատելու, ինչպես նաև հասարակություն-բանակ փոխադարձ վստահությունը ամրապնդելու համար:

 

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության ուղղություններ: